Ընդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար Վարդանյան
Գործընկերոջս՝ Արման Աբովյանի հետ միասին, հանդիպել ենք «Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտարանի» (IODA) անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանում այսօր ակնհայտորեն արձանագրվող ժողովրդավարության հետընթացը, խոսքի ազատության նկատմամբ աճող ճնշումները, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ թիրախավորված արշավները, ինչպես նաև ուժային կառույցների քաղաքականացման խնդիրը։
Առաքելության ներկայացուցիչներին ներկայացվել են Հայաստանում քաղաքական հետապնդումների, մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների հետևողական քայքայման վերաբերյալ կոնկրետ փաստեր և օրինակներ։
Առանձին անդրադարձ է կատարվել կալանքը՝ որպես խափանման միջոց, չարաշահելու և այն քաղաքական հակառակորդների նկատմամբ փաստացի պատժի գործիք դարձնելու դեպքերին։ Ներկայացրել ենք ընդդիմադիր ուժերի առաջնորդների, քաղաքական և հանրային գործիչների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները և դրանց համակարգային բնույթը։
Միաժամանակ կարևոր ենք համարել ընդգծել, որ բարձր ենք գնահատում միջազգային կառույցների, եվրոպական գործընկերների և ընդհանրապես Արևմուտքի այն ջանքերը, որոնք տարիներ շարունակ ուղղված են եղել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու իրավական պետության ամրապնդմանը։
Ակնկալում ենք, որ այս հարցերում միջազգային գործընկերների հետ մեր համագործակցությունը կլինի շարունակական, հետևողական և առավել գործուն՝ Հայաստանում ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ
Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեց
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակ...
Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվե
Ժողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետ...