Հաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
ՈւԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի C2 խմբի շրջանակում կայանալիք Կիպրոս – Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ֆինլանդիան ներկայացնող Մոհամադ Ալ-Էմարան։ Նրա օգնականներն են Տուրկա Վալյական ու Միկա Լամպուն, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Պեյման Սիմանին։
Ըստ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի՝ հանդիպմանը կգործի նաև VAR համակարգը, որի պատասխանատուն կլինի Պավել Մալեցը, իսկ նրա օգնականը (AVAR)՝ Կորնել Պաշկևիչը։ Գլխավոր մրցավարական անձնակազմը ներկայացնում է Ֆինլանդիան, իսկ տեսակրկնությունների համակարգի մրցավարները՝ Լեհաստանը։
Հիշեցնենք, որ Կիպրոս-Հայաստան մրցավեճը կկայանա հոկտեմբերի 2-ին՝ ժամը 20:00-ին, Նիկոսիայի «GSP» մարզադաշտում։ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է Ազգերի լիգայի C2 խմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականները։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ
Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեց
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակ...
Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվե
Ժողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետ...