Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. Ուշակով

Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բնական է, որ հանրությունը շատ բուռն արձագանքեց պաշտոնյաների աշխատավարձերի գրեթե կրկնապատիկ բարձրացման նախագծին: Փաշինյանի կառավարությունը հավանություն տվեց այդ նախագծին, և այն ուղարկվեց խորհրդարան: Ըստ այդմ, քպական իշխանությունը նախատեսում է 2027 թվականի հունվարի 1-ից «աշխատավարձվել» արդեն նոր՝ շատ ավելի բարձր դրույքաչափերով: Այդ անհագուրդ ախորժակը բավարարելու համար «հերոս հարկատուներից» կպահանջվի ավելի քան 25 միլիարդ դրամ:

Նախատեսվում է, որ նոր դրույքաչափերով ՀՀ նախագահի աշխատավարձը 1,5 միլիոնից կդառնա 2,6 միլիոն։ Փաշինյանի աշխատավարձը ևս կդառնա 2,6 միլիոն: Նրա նախարարների ամսական աշխատավարձը կմոտենա 2 միլիոն դրամի՝ ներկայիս 998 հազարի փոխարեն, փոխվարչապետերինն էլ կբարձրանա: Պատգամավորներին էլ ճոխ կվարձատրեն. եթե հիմա 832 հազար դրամ է նրանց աշխատավարձը, նախատեսվում է դարձնել մոտ 1,5 միլիոն դրամ: Շոշափելի այլ պաշտոնյաների աշխատավարձերը ևս:

Ասել, որ սա սոցիալական խայտառակություն է, կնշանակի ոչինչ չասել: Առավել ևս՝ նման իշխանության ու կառավարության պարագայում, քանի որ նման կառավարումն ու դրա հետևանքները նկատի ունենալով՝ այդ «բարձրաստիճանները» պետք է ժողովրդին տույժեր ու տուգանքներ վճարեն, այլ ոչ թե հարկատուների հաշվին կրկնակի բարձր աշխատավարձվեն:

Բայց հանրությունը այս մի «բոմբ» տեղեկությունը դեռ մի կարգին չմարսած՝ վրա հասավ մեկ այլ «աչքալուսանք» փաշինյանական կառավարությունից: Աշխատանքի և բարեկեցության (չենք ծաղրում, սոցապը հիմա այդպես է կոչվում) նախարարության վերնաշենքում մի «փայլուն» միտք են հղացել: Առաջարկում են, որ «թաղման նպաստը», որին ժողովուրդը վաղուց ի վեր «վերջին թոշակ» է անվանում (հայտնի 200 հազար դրամը, որ տրամադրվում է հանգուցյալ կենսաթոշակառուի ընտանիքի անդամներին, եթե այդպիսիք կան), այսուհետ ոչ բոլորին տրամադրվի:

Փաշինյանն անձամբ հայտարարեց. «Մենք մի ծրագիր ունենք, որն այդքան էլ նպաստավոր չէ՝ թաղման նպաստը, որ բոլորին համատարած տրվում է, մենք որոշեցինք, որ թաղման նպաստի կիրառումն իրականացնենք միայն սոցիալապես անապահովների մասով, մնացած բյուջեն բաշխել և մի փոքր թոշակներն ավելացնել, որպեսզի սկսենք գնաճի կոմպենսացման պրոցեսը»:

Նախ՝ ուշագրավ է, որ Փաշինյանն իրեն բնորոշ ոճով հիշյալ «վերջին թոշակը» չվճարելու հարցը տանում ու արհեստականորեն շաղկապում է... թոշակները բարձրացնելու հետ, ավելի ճիշտ՝ գնաճն, իբր, փոխհատուցելու հետ: Կառավարման տեսանկյունից դա անհեթեթություն է: Նաև ակնհայտ է, որ դա մանիպուլ յացիա է:

Ի՞նչ հաշվարկներ կան Փաշինյանի ասածի տակ: Այսինքն, ի՞նչ, ինքը նախապես հաշվել է տվել իր քպական իշխանությանը՝ պարզել, թե տարվա մեջ քանի՞ կենսաթոշակառու է մահանալու, նրանցից քանի՞սն է սոցիալապես անապահով, իսկ քանի՞սը ապահով համարվելու, որպեսզի վերջիններիս մահվանից հետո նախատեսված 200 հազար միանվագ վճարի գումարը չտրամադրի ու այդ չվճարումների հանրագումարում կատաղի գնաճի ինչ-որ փոխհատուցում անի՞:

Թվում է՝ սա շատ լուրջ թեմա չէ: Սակայն հարցն այն է, որ նման որոշումները համադրելիս ի ցույց է դրվում այս իշխանության ողջ «պերճանքը»: Բայց ամեն ինչ իր հերթականությամբ:

Անցյալ տարվա վերջին, կհիշեք, Փաշինյանը գրեթե երդվում էր, որ ոչ մի հնար չունեն կենսաթոշակները բարձրացնելու, որ եթե մի քիչ էլ բարձրացնեն, բյուջեում ահռելի ճեղքեր կառաջանան: Բայց, չնայած այդ սրտաճմլիկ ելույթներին, ԱԺ ընտրություններից գրեթե անմիջապես առաջ Փաշինյանը 10000 դրամով թոշակները բարձրացրեց: Ըստ որում, նման միջոցներ բյուջեում նախատեսված չէին: Ժողովուրդն այդ բարձրացումը բնորոշեց միանգամայն դիպուկ՝ ընտրաթոշառք: Ընդդիմադիրները, անկախ փորձագետները հստակ նշեցին, որ դա ընտրակաշառք է՝ ըստ էության:

Ընտրություններն անցան: Փաշինյանը 49 տոկոս «ձայներով» պահեց իշխանությունը: Տեսան, որ հուզում-մուզում չկա, իշխանություններն անցան բարձրացված 10 հազարական դրամները թոշակառուների ու մնացյալ հանրության «քթից բերելուն»: Իսկ «բարձր» թոշակ ստացողները, որ նաև անապահովության նպաստ էին ստանում, նաև դրանից զրկվեցին:

Հաջորդը. ակնհայտ է, որ բյուջեի հետ կապված լրջագույն խնդիրներ ունի Փաշինյանի իշխանությունը, այլապես չէր ընկնի հանգուցյալների «վերջին թոշակը» քերելու ետևից: Բայց մյուս կողմից՝ քպացված վերնախավն էլ, փողից ու կոլեկտիվ պատասխանատվության տագնապից բացի, այլ մոտիվացիա չունի՝ իշխանության մեջ մնալու: Պետք է նրանց կերակրել, այ լապես «կթռչեն»: Այսինքն, կարևորը՝ իրենք ճոխ ապրեն, իրենց աշխատավարձերը բարձրանան, այն էլ՝ կրկնապատիկ: Թե այդ 25 միլիարդ դրամով ի՞նչ սոցիալական հարցեր կարելի էր լուծել հազարավորների համար, արդեն նրանց հետաքրքիր չէ:

Այս «չկոռումպացված» իշխանավորները կարծես «դանայան տակառ» լինեն. նրանց որքան վճարում, պարգևավճարում են, նրանք չեն հագենում, էլի, էլի, էլի...

Ու չկշտացողները մյուսներին «մանր են բրդում»՝ ասացվածքի հանգվույն, կամ արդեն նույնիսկ ոչ էլ բրդում են:

Զուգահեռաբար իսկական Հայաստանում ամեն ինչ թանկանում է՝ վառելիքը (բենզին, դիզվառելիք), կաթնամթերքը, ձեթը..., ամեն ինչ: Ըստ որում, անհայտ է, թե ինչ է լինելու 1-2 ամիս անց: Միանգամայն շոշափելի է բնական գազի, ապա նաև էլեկտրաէներգիայի, խմելու ջրի թանկացումը, արդեն խոսվում է թանկացած ուղեվարձը կրկնապատկելու հնարավորության մասին:

Գիտեք, որ Փաշինյանի ու միջին վիճակագրական ցանկացած քպականի «բերանի ծամոնն» է՝ «թալանել են, կոռուպցիա, այս այն...»: Էհ, հիմա Փաշինյանը, իր կառավարության անդամները, իր իշխանավորները ոտքով-գլխով մխրճվել են պետական բյուջեի մեջ ու տանել է, որ տանում են, բռերով, փեշերով, ահռելի շերեփներով: Պարզապես իրենք ձևականորեն օրինական են «տանում»: Տեսեք՝ օրենքի նախագիծ, կառավարության հավանություն, ԱԺ դակում՝ ՔՊ փոքրացած մեծամասնությամբ: Ու դրա վերջը չի երևում:

Ի՞նչ է ստանում հարկատուն: Հարկատուն ստանում է ծանուցում՝ հարկերի վճարման անհրաժեշտության մասին: Ստանում է դատարկված գրպաններ: Ստանում է անորոշ հեռանկար՝ տնտեսավարման համար: Ստանում է խնդիրներ Ռուսաստանի հետ ու դաշտում մնացած բերք: Ստանում է նոր պրոբլեմներ ու 25 միլիարդ դրամի լրացուցիչ բեռ, որպեսզի Փաշինյանը, իր պատգամավորներն ու նախարարները կրկնակի ավելի շատ աշխատավարձ ստանան: Փաստորեն, 2018-ին դա՞ էր հիմնական փորացավը: Դե, Արցախը հանձնելուց ու այլ պատուհասներ բերելուց բացի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում