Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»
Չարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա Յոլյան

Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսական ակտիվության 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսների՝ 7,3 տոկոս կուտակային տնտեսական ակտիվության աճը շարունակում է մնալ համեմատաբար բարձր ցուցանիշ՝ հատկապես այն տարածաշրջանային և գլոբալ միջավայրի պայմաններում, որտեղ անորոշությունները, աշխարհաքաղաքական տեղաշարժերը, անվտանգային ու տնտեսական ռիսկերը շարունակում են էական ազդեցություն ունենալ փոքր տնտեսությունների վրա։

Սակայն տնտեսական վիճակի առավել մանրամասն դիտարկումը ցույց է տալիս, որ թվային առումով դեռևս բարձր աճի տակ աստիճանաբար ձևավորվում է դանդաղման միտում, որը միայն ամսական վիճակագրական տատանում չէ, այլ կարող է վկայել տնտեսության ներսում կուտակված կառուցվածքային սահմանափակումների, որոշ ոլորտներում աճի պաշարի սպառման, արտաքին և ներքին պահանջարկի անհամաչափության, ինչպես նաև տնտեսական ակտիվության շարժիչ ուժերի նեղացման մասին։ Այս միտումը առավել մանրամասն պատկերում է «Լույս» հիմնադրամի օրերս հրապարակած վերլուծությունը՝ ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները հունվար-օգոստոս ամիսներին։

Օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշի 12-ամսյա աճը կազմել է 5,2 տոկոս՝ հուլիսի 6,5 տոկոսի դիմաց, և հենց այս տարբերությունն է, որ կարևոր է դարձնում ոչ թե միայն ընդհանուր տարեկան կամ կուտակային ցուցանիշի արձանագրումը, այլ դրա ներքին տրամաբանության բացահայտումը։ Երբ մեկ ամսվա ընթացքում ՏԱՑ-ի տարեկան աճի տեմպը նվազում է 1,3 տոկոսային կետով, իսկ հունվար-օգոստոս ամիսների կուտակային աճը հունվար-հուլիսի 7,8 տոկոսից իջնում է 7,3 տոկոսի, կարելի է ասել, որ տնտեսության բարձր ակտիվությունը շարունակում է պահպանվել հիմնականում նախորդ ամիսների ընթացքում կուտակված դրական արդյունքի հաշվին, մինչդեռ ընթացիկ դինամիկան արդեն ավելի զգուշավոր է դառնում։ Այսինքն, տնտեսությունը դեռ աճում է, բայց այդ աճի արագությունը նվազում է, և այդ հանգամանքը տնտեսական քաղաքականության համար ավելի կարևոր ազդանշան է, քան միայն այն փաստը, որ աճի ցուցանիշը դեռևս դրական և համեմատաբար բարձր է։

Տվյալները ցույց են տալիս, որ ութ ամսվա աճը հիմնականում ապահովվել է ծառայությունների, արդյունաբերության և շինարարության հաշվին, ընդ որում՝ ծառայությունների ոլորտը 7,3 տոկոս ընդհանուր տնտեսական ակտիվության աճին նպաստել է 3,8 տոկոսային կետով։ Սա նշանակում է, որ տնտեսական ակտիվության աճի ավելի քան կեսը ձևավորվել է ծառայությունների հաշվին, ինչը մի կողմից ցույց է տալիս ոլորտի մեծ դերակատարությունը, մյուս կողմից էլ առաջ է բերում ռիսկային կախվածություն այն ոլորտից, որը շատ հաճախ զգայուն է սպառողական պահանջարկի, ֆինանսական հոսքերի, զբոսաշրջության, տեղեկատվական և այլ ծառայությունների դինամիկայի, ինչպես նաև արտաքին աշխարհից եկող եկամուտների նկատմամբ։

Արդյունաբերության նպաստումը կազմել է 1,8 տոկոսային կետ, շինարարությանը՝ 1,4 տոկոսային կետ, առևտրինը՝ ընդամենը 0,3 տոկոսային կետ։ Այս համադրությունը ցույց է տալիս, որ աճի կառուցվածքը թեև բազմաճյուղ է թվում, իրականում այն անհավասար է։

Արդյունաբերության ոլորտի օգոստոսյան շրջադարձը հատկապես կարևոր է տնտեսական դանդաղման գնահատման համար։ Եթե հուլիսին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել էր 31 տոկոսով, ապա օգոստոսին արդեն արձանագրվել է 43 տոկոս անկում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Սա ոչ միայն կտրուկ փոփոխություն է, այլ նաև զգալի ազդանշան այն մասին, որ արդյունաբերական աճի ընթացիկ հիմքը խոցելի է։ Արդյունքում՝ հունվար-օգոստոս ամիսների կուտակային արդյունաբերական աճը կազմել է 7,4 տոկոս՝ հունվար-հուլիսի 9,5 տոկոսի համեմատ նվազելով 2,1 տոկոսային կետով։ Երբ այս ոլորտում աճը փոխարինվում է անկմամբ, հարցը միայն մեկ ամսվա վիճակագրությունը չէ, հարցը տնտեսության արտադրական հիմքի կայունությունն է, որի վրա պետք է կառուցվի ավելի երկարաժամկետ աճը։ Եթե արդյունաբերական աճը հիմնված է սակավաթիվ ենթաոլորտների վրա, իսկ որոշ ճյուղերում անկումները մեծ են, ապա ընդհանուր արդյունաբերական ցուցանիշը կարող է արագ տատանվել՝ արտաքին պահանջարկի, հումքային գների, պատվերների, ներդրումային ցիկլերի կամ արտադրական կարողությունների փոփոխության ազդեցությամբ։

Ծառայությունների ոլորտը Հայաստանում վերջին տարիներին դարձել է տնտեսական աճի առանցքային հենարաններից մեկը՝ ներառելով ֆինանսական, տեղեկատվական, զբոսաշրջային, տրանսպորտային, մասնագիտական, վարչական և այլ ուղղություններ։ Բայց հենց դրա բազմազանությունն էլ պահանջում է ավելի մանրամասն դիտարկում. ծառայությունների ընդհանուր աճը կարող է թաքցնել ներսում տարբեր ենթաոլորտների շատ տարբեր վիճակներ։ Եթե աճը կենտրոնացած է բարձր արտադրողականությամբ, արտահանելի ծառայություններում, օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, բիզնես ծառայությունների կամ ֆինանսական միջնորդության մեջ, ապա այն կարող է երկարաժամկետ դրական ազդեցություն ունենալ տնտեսության որակի վրա։ Եթե աճը պայմանավորված է կարճաժամկետ արտաքին հոսքերով, գների բարձրացմամբ, զբոսաշրջային սեզոնայնությամբ կամ սպառման ժամանակավոր ակտիվությամբ, ապա դանդաղումը կարող է արագ տարածվել նաև առևտրի, հարկային մուտքերի և զբաղվածության վրա։ Հետևաբար, ծառայությունների դանդաղումը պետք է դիտարկել ոչ թե որպես բնականոն վիճակագրական շտկում միայն, այլ այն հարցի շրջանակում, թե արդյոք ծառայությունների աճի նախկին տեմպերը շարունակական են, թե արդեն մոտենում են իրենց վերին սահմանին։

Առևտրի ոլորտի թույլ դինամիկան տնտեսական ակտիվության դանդաղման ամենահետաքրքիր և միաժամանակ ամենազգայուն ցուցիչներից է։ 2026 թվականի օգոստոսին առևտրի ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են ընդամենը 0,1 տոկոսով՝ հուլիսին գրանցված 0,1 տոկոս անկման դիմաց։ Հունվար-օգոստոսին կուտակային աճը կազմել է 0,7 տոկոս՝ հունվար-հուլիսի 0,8 տոկոսի համեմատ ևս փոքր-ինչ նվազելով։ Առևտրի այս գրեթե զրոյական աճը ցույց է տալիս, որ ներքին սպառողական շուկան չի դրսևորում այնպիսի ակտիվություն, որը կարող էր համաչափորեն աջակցել ընդհանուր տնտեսական աճին։ Սա կարևոր է, որովհետև բարձր տնտեսական ակտիվությունը հաճախ ընկալվում է որպես բնակչության եկամուտների, սպառման և բիզնեսի լայն աշխուժացման արտացոլում, սակայն առևտրի թույլ աճը կարող է հակառակ ազդանշան տալ։ Այն կարող է հուշել, որ եկամուտների աճը բաշխված չէ հավասարաչափ, սպառողները դարձել են ավելի զգուշավոր, գների կամ վարկային պայմանների ազդեցությամբ սպառման իրական ծավալները սահմանափակ են, կամ նախորդ տարիների բարձր հիմքը այլևս թույլ չի տալիս արագ աճ։

Առևտրի թույլ դինամիկան նաև կարող է վկայել այն մասին, որ տնտեսության աճը բավարար չափով չի փոխակերպվում լայն սպառողական պահանջարկի։ Եթե մարդիկ ավելի քիչ են ավելացնում իրենց գնումները, եթե մանրածախ և մեծածախ շուկաներում շրջանառությունը գրեթե չի աճում, ապա ընդհանուր տնտեսական աճի սոցիալական ընկալումը կարող է էապես տարբերվել պաշտոնական թվերից։ Սա հատկապես կարևոր է նաև այն տեսանկյունից, որ մակրոտնտեսական ցուցանիշների և քաղաքացիների առօրյա տնտեսական զգացողությունների միջև առաջացող խզումը կարող է դառնալ հանրային հավել յալ դժգոհության աղբյուր՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում