Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործում
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամի և Թեհրանի քաղաքապետի տեղակալ Դավուդ Գուդարզիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են Երևանի մետրոպոլիտենից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենների միջև երկկողմ համագործակցության հնարավորությունները։
Իրանական կողմը ներկայացրել է Թեհրանի մետրոպոլիտենի պատմությունն ու տեխնիկական հնարավորությունները՝ անդրադառնալով նաև ոլորտում իրականացվող ծրագրերին։
Պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձն ու ծառայությունները, մասնավորապես՝ թունելաշինության, վագոնաշինության և մետրոպոլիտենային ենթակառուցվածքներին առնչվող այլ ուղղություններում:
Բաբկեն Սեդրակյանը ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենում իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, ենթակառուցվածքների արդիականացման ընթացքը, ինչպես նաև զարգացման առաջիկա նախագծերը։
Հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ
Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեց
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակ...
Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվե
Ժողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետ...