«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 3-10-ը Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրում ներկայացնում է «Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ը։
Փառատոնի շրջանակում Շվանիձորի գործարանի շենքում կներկայացվեն ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործող հայ և օտարազգի արվեստագետների աշխատանքները։ Ցուցադրությունը բնակավայրի բնակիչներին և փառատոնի այցելուներին հնարավորություն կտա ծանոթանալու ժամանակակից արվեստի տարբեր արտահայտչաձևերին և արվեստագետների ստեղծագործական մոտեցումներին։
Շվանիձորի մշակույթի տանը կկայանա պանելային քննարկում, որի ընթացքում ոլորտի մասնագետներն ու արվեստագետները կանդրադառնան մշակույթի ապակենտրոնացմանը, մարզերում ժամանակակից արվեստի զարգացման հնարավորություններին և Շվանիձորը ժամանակակից արվեստի կենտրոնի վերածելու հեռանկարին։
Փառատոնի օրերին հայ և օտարազգի արվեստագետները Շվանիձորում կանցկացնեն նաև վարպետության դասեր՝ ստեղծելով անմիջական շփման և փորձի փոխանակման հնարավորություն տեղի բնակիչների, երիտասարդների, արվեստասերների և ստեղծագործող անհատների համար։
«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ի առաջին թողարկումը միտված է մշակույթի և արվեստի ապակենտրոնացմանը, մարզերում ժամանակակից արվեստի զարգացմանն ու տարածմանը, Շվանիձորի բնակիչների համար արվեստի, կրթության և մշակութային ծրագրերի հասանելիության ընդլայնմանը, հայ և միջազգային արվեստագետների միջև ստեղծագործական երկխոսության խթանմանը, մշակութային զբոսաշրջության հոսքերի խթանմանը, Շվանիձորը՝ որպես ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակ ձևավորելուն, բնակավայրի մշակութային ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։
Նախաձեռնության առանցքում Շվանիձոր բնակավայրը աշխարհի հետ երկխոսող, կայուն զարգացող և ինքնաբավ համայնք դիրքավորելու գաղափարն է՝ ընդգծելով նրա մշակութային ինքնատիպությունն ու ստեղծագործական ներուժը։
Նախատեսված ծրագրերը բաց են արվեստագետների, մշակույթի ոլորտի մասնագետների, տեղի բնակիչների, երիտասարդների, արվեստասերների և մշակութային զբոսաշրջիկների համար։
Փառատոնի առաջին թողարկման մեկնարկը կկայանա հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ին, Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրում:
Հետևեք մեզ՝ այստեղ




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»
Պրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա Ղահրամանյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը