Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ի՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա Կոստանյան
Քաղաքականություն

Մի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր Ավետիսյան

Մեզ մոտ քաղաքական տեխնոլոգիան վաղուց պարզեցվել է մինչև մանկապարտեզի մակարդակ։ 
Մարդուն տալիս են մի հարց, որին «ոչ» պատասխանելու համար նա առնվազն պետք է գժի թուղթ ունենա։ Հետո նրա բնական «այո»-ն վերցնում ու օգտագործում են բոլորովին ուրիշ բանի տակ։
 
 Օրինակ՝ հարց են տալիս․
 Ուզո՞ւմ եք խաղաղություն։
Պատկերացրեք պատասխանը․
Չէ՛, իհարկե։ Պատերազմից պատերազմ ենք ապրել ու դեռ չենք կշտացել։ Խաղաղությունն էլ վտանգավոր բան է։
Հարց են տալիս․
 Ուզո՞ւմ եք բարձր աշխատավարձ ու բարեկեցիկ կյանք։
Պատկերացրեք պատասխանը․
Ո՛չ, ոչ մի դեպքում։ Մեր երազանքն այն է, որ ամեն ամիս ընտանեկան ռազմավարություն մշակենք՝ հաց առնե՞նք, թե՞ կոմունալը վճարենք։
Հարց են տալիս․
Ուզո՞ւմ եք, որ ձեր երեխաներն ապահով ու բարեկեցիկ երկրում ապրեն, իսկ ընտանիքներում լինի սեր ու հարգանք։
Պատկերացրեք պատասխանը․
Բացարձակապես ո՛չ։ Ո՞ր ծնողը չի երազում երեխային մեծացնել, կրթել, հետո օդանավակայանում գրկել ու ասել՝ «դե գնա, բալես, իսկ ընտանիքում սեր ու հարգա՞նք։ Դա էլ ո՞ւմ է պետք։ Ո՞ր նորմալ մարդը կուզի, որ իր տանը մարդիկ իրար չծեծեն, իսկ ընտանիքի անդամները միմյանց հարգեն։
Հարց են տալիս․
 
Ուզո՞ւմ եք առանց վիզայի ճանապարհորդել։
Պատկերացրեք պատասխանը․
Չէ՛, իհարկե։ Մենք սիրում ենք հյուպատոսարաններ։ Սիրում ենք հերթեր, տեղեկանքներ, բանկային քաղվածքներ։ Առանձնապես հաճելի է շաբաթներով փաստաթուղթ հավաքել, որպեսզի վերջում ինչ-որ մեկը որոշի՝ երեք օր Փարիզում քայլելու արժանի՞ ես, թե՞ դեռ պիտի աշխատես քեզ վրա։
Եվ այս շարքը կարելի է անվերջ շարունակել։
Ուզո՞ւմ եք առողջ լինել։
Ուզո՞ւմ եք երկար ապրել։
Ուզո՞ւմ եք արդարություն։
Ուզո՞ւմ եք անվտանգություն։
Ուզո՞ւմ եք, որ ձեր երեխաները երջանիկ լինեն։
Վերջում կարելի է նույնիսկ հարցնել՝ ուզո՞ւմ եք, որ վաղն արևը ծագի։
Ու հետո հանդիսավոր հայտարարել, որ հասարակությունը գրեթե միաձայն հավանություն տվեց արևածագին։
Հրաշալի է։
 
Միայն մի փոքր հարց կա․ մինչև ո՞ւր ենք այսպես գնալու։
Որովհետև այս հարցերից գրեթե ոչ մեկը դեռ քաղաքական քննարկման իրական հարցը չէ։
Իրական հարցը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում են գեղեցիկ բառերը և սկսվում են կոնկրետ որոշումները։
Հարցրեք ժողովրդին՝ կարդացե՞լ ես այն օրենքը, որի օգտին ստորագրում ես։ Գիտե՞ս՝ ինչ է փոխվում։ Գիտե՞ս՝ այդ օրենքը վաղը ինչպես կարող է կիրառվել հենց քո պետության և քո ընտանիքի նկատմամբ։
Այստեղ արդեն «այո»-ն այնքան ավտոմատ չի ստացվում։
 
Որովհետև «դեմ ե՞ս վատ արարքներին» և «կո՞ղմ ես այս կոնկրետ օրինագծին» երկու բոլորովին տարբեր հարցեր են։
Ճիշտ այնպես, ինչպես «ուզո՞ւմ ես խաղաղություն» և «կո՞ղմ ես խաղաղության հասնելու համար առաջարկվող այս կոնկրետ որոշմանը» նույն հարցը չեն։
Կամ՝ «ուզո՞ւմ ես առանց վիզայի ճանապարհորդել» և «համաձա՞յն ես դրա համար առաջարկվող այս կոնկրետ պայմաններին» նույն հարցը չեն։
Առաջին հարցերի պատասխանները գրեթե կանխորոշված են։
Երկրորդների դեպքում արդեն պետք է մի կողմ դնել գեղեցիկ բառերը, բացել փաստաթուղթը և կարդալ։
Ուստի, եթե իսկապես ուզում եք հասարակության կարծիքն իմանալ, մի հարցրեք՝ «խաղաղությո՞ւն եք ուզում, թե՞ պատերազմ», «բարեկեցությո՞ւն եք ուզում, թե՞ աղքատություն»։
Դրանց պատասխանները վաղուց կան։
 
Հրապարակեք այն, ինչ իրականում առաջարկում եք, և հարցրեք շատ պարզ․
կո՞ղմ եք, որ հենց սա դառնա օրենք, որոշում կամ պարտավորություն։
Այդ «այո»-ն արդեն ինչ-որ բան կնշանակի։
 
Որովհետև մարդու «այո»-ն պատկանում է այն հարցին, որը նրան տվել են, ոչ թե այն հարցին, որի տակ հետո դրել են այդ «այո»-ն։
Իսկ սերը, խաղաղությունը, հարգանքը, բարեկեցությունն ու մնացած գեղեցիկ բառերը հանգիստ թողեք։
Դրանց դեմ պայքարող չկա։
 
Վեճը գեղեցիկ բառերի շուրջ չէ։ Վեճը դրանց անունից առաջարկվող որոշումների շուրջ է։
Եվ այդ որոշումները վերնագրերով չեն կարդում։
 Կարդում են մինչև վերջին մանրատառը։
Մհեր Ավետիսյան