Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան
Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն Հովասափյան

Ինչպես տեսանք, հայաստանյան վարչախումբն ամբողջովին բացել է խաղաքարտերն ու ֆուլ մտել եկեղեցու դեմ դեմարշի՝ փորձելով վերջնականապես փակել հարցը։ Դրա համար նրանք անում են ամեն ինչ՝ հանրային տրամադրությունների վրա հնարավորինս մեծ ճնշում գործադրելու և սեփական օրակարգը հասարակությանը պարտադրելու համար։

Խորհրդարանում երեկ տեղի ունեցածը ամբողջությամբ արտացոլում է այս իշխանության իրական ցանկությունները։ Տեսարաններ, աղմկոտ դրվագներ, փոխադարձ մեղադրանքներ՝ այն ամենը, ինչը մարդկանց մոտ խոսելու, քննարկելու և թեման հերթական անգամ «խուրդելու» ալիք պետք է բարձրացնի։ Երբ բովանդակային հիմնավորումը թույլ է, քաղաքական տեխնոլոգիան փոխարինում է քաղաքական փաստարկին։

Իրականում, եկեղեցու ու Վեհափառի դեմ պայքարի հարցում Փաշինյանի ու նրա թիմի ողջ պերճանքն ու մերկությունն ավելի ցցուն հասկանալու համար բավական է ուշադիր նայել Նիկոլ Փաշինյանի երեկվա ծավալուն հարցազրույցի վերջին հատվածին։ Նա այդպես էլ չկարողացավ ներկայացնել որևէ հիմնավոր դիտարկում կամ փաստարկ, թե ինչ սկզբունքով, ինչ մեթոդաբանությամբ և ինչ փաստական հիմքով է ստեղծվել հայտնի «զեկույցը»։ Իսկ այդ փաստաթղթում, որքան էլ այն փորձեն պետական կառույցի հեղինակությամբ ներկայացնել, գործնականում չկա այն նյութական հիմքը, որը կարող էր հիմնավորել դրա քաղաքական ծանր մեղադրանքները։ Դրա փոխարեն մենք տեսնում ենք տարիների ընթացքում շրջանառված «օդում կախված» լուրերի, չստուգված պատմությունների և դեղին մամուլում տարբեր ժամանակներում հայտնված հրապարակումների մի համակարգված հավաքածու։

Այս տրամաբանությամբ ստացվում է, որ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվում ոչ թե փաստերի շուրջ քաղաքական պատասխանատվություն պարզելու, այլ տարիներ շարունակ բեսեդկաներում, սոցիալական ցանցերում ու պատվիրված հրապարակումներում շրջանառված զազրախոսություններն ուսումնասիրելու և դրանց համար պետական մակարդակով հիմնավորում գտնելու նպատակով։

Առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Փաշինյանը հստակ ընդգծեց, որ ոչ միայն կարդացել է այդ «զեկույցը», այլև որոշակի խմբագրումներ է կատարել։ Սա արդեն շատ ավելի կարևոր քաղաքական փաստ է, քան նրա հրապարակային բոլոր հայտարարությունները։ Փաստորեն, տարիներ շարունակ իր կողմից շրջանառված թեզերը հավաքվել, ամբողջացվել և համակարգվել են մեկ ընդհանուր փաթեթում։ Իսկ եթե այդ փաթեթի քաղաքական հիմքը հենց այդ թեզերն են, ապա դրանից հետևում է մի պարզ բան՝ չկա նոր փաստական բազա, որևէ կոնկրետ հիմնավորում, առավել ևս՝ իրեղեն ապացույցներ (թերևս, չէին էլ կարող լինել)։

Այս ամենը արդեն դուրս է գալիս Վեհափառի կամ Եկեղեցու դեմ առանձին քաղաքական պայքարի շրջանակից։ Խնդիրը պետական ինստիտուտների օգտագործմամբ հասարակության մեջ որոշակի վերաբերմունք ձևավորելու փորձն է։ Նախ ստեղծվում է մեղադրանքի քաղաքական նախադրյալը, հետո այն փաթեթավորվում է պետական փաստաթղթի տեսքով, այնուհետև խորհրդարանական ընթացակարգով այդ նույն նյութին տրվում է «հետաքննության» և «ապացուցման» իմիտացիա։

Այս մեխանիզմի վերջնական թիրախը միայն Եկեղեցին չէ։ Թիրախում այն հասարակական հեղինակությունն է, որը իշխանությունը չի կարող իր քաղաքական վերահսկողության տակ վերցնել։ Եկեղեցին այստեղ այն ինստիտուտն է, որի շուրջ իշխանությունը փորձում է կոտրել դիմադրության վերջին խոշոր հասարակական հենակետերից մեկը։

Ու հենց դրա համար էլ այս գործընթացը պետք է դիտարկել ոչ թե որպես հերթական իշխանություն–Եկեղեցի հակամարտություն, այլ որպես պետական ռեսուրսի միջոցով հասարակական գիտակցության վերաձևավորման բացահայտ քաղաքական փորձ։

Ըստ էության՝ այն իրավիճակում, երբ իշխանությունը փաստերի փոխարեն տարիներ շարունակ իր իսկ շրջանառած լուրերն է վերածում «զեկույցի», այնուհետև այդ բառակույտը փորձում դարձնել խորհրդարանական քննության առարկա, արդեն ակնհայտ է դառնում, որ դրա նպատակը ճշմարտությունը պարզելը է, այլ քաղաքական մեղադրանքի համար պետական կնիք ստանալը։