Ռոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետո
Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն անմասն չի մնացել Լիոնել Մեսսիի՝ Արգենտինայի հավաքականում միջազգային կարիերան ավարտելու պատմական իրադարձությունից:
Պորտուգալացին ջերմ ու հարգալից մեկնաբանություն է թողել արգենտինացու Instagram-յան վերջին հրապարակման տակ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Լիոնել Մեսսին Բուենոս Այրեսի լեգենդար «Մոնումենտալ» մարզադաշտում անցկացրեց իր վերջին՝ հրաժեշտի հանդիպումն ազգային թիմի մարզաշապիկով: Բենինի դեմ ընկերական խաղում, որն ավարտվեց արգենտինացիների 3-0 հաշվով վստահ հաղթանակով, 39-ամյա լեգենդար հարձակվողը փայլեց մեկ գոլով և երկու գոլային փոխանցմամբ՝ յուրօրինակ վերջակետ դնելով իր 21-ամյա փառահեղ միջազգային ճանապարհին:
Խաղից հետո Մեսսին հուզիչ գրառում էր արել՝ նշելով, որ անհավանական ճանապարհ է անցել՝ լի ուրախություններով ու տխրություններով, սակայն վստահ է, որ յուրաքանչյուր արված քայլ արժեր դրան: Նա առանձնահատուկ շնորհակալություն էր հայտնել ընտանիքին, ընկերներին, մարզիչներին ու թիմակիցներին: Մեսսին չէր մոռացել նաև հիշատակել Դիեգո Մարադոնային՝ ընդգծելով, որ նա օգնում էր իրենց նաև երկնքից: Այս հրաժեշտի խոսքերին հաջորդեց ֆուտբոլային աշխարհի նրա գլխավոր մրցակցի՝ Կրիշտիանու Ռոնալդուի պատմական արձագանքը.
«Լեո, այսքան տարի դու պաշտպանել ես քո երկրի գույները, և այս պատմությունը կմնա հավերժ: Իմ անսահման հարգանքն այն ամենի համար, ինչին դու հասար Արգենտինայի հետ: Գրկում եմ»,- գրել է պորտուգալացին:
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»
Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակը
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում