Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան
Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանը
Քաղաքականություն

Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ Զաքարյան

Ըստ Türkiye թերթի, Թուրքիան կարող է ռազմական բազա տեղակայել Սաուդյան Արաբիայի տարածքում՝ երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնման շրջանակում։ Սաուդյան Արաբիան սկսել է աշխատանքները՝ թուրքական բազայի տեղակայման տարածք տրամադրելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, վերջնական, որոշում կայացնելու համար, ըստ Sabah թերթի՝ հարցը դեռևս քննարկվում է Անկարայում՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը և երկրի ազգային շահերը։ Ակնկալվում է, որ հարցը հոկտեմբերին կքննարկվի նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։

Եթե ռազմական բազայի մասին տեղեկությունը պաշտոնապես հաստատվի, դա կնշանակի տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներկայության ինչպես նաև ազդեցության էական ընդլայնում։ Արժեբանական առումով, այս սցենարի իրագործման դեպքում, Թուրքիայի զինված ուժերը կրկին կարող են ստանձնել Մեքքայի սրբավայրի պաշտպանությանը: ժամանակին Օսմանյան կայսրությունն էր վերահսկում մահմեդականների համար սրբազան վայրերը։

Թուրքիան արդեն մասնակցում է Սաուդյան թագավորության կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության ուժեղացմանը։ Նա առայժմ ուղիղ պատերազմի մեջ չի մտնում Եմենի հուսիների հետ, այլ աջակցում է սաուդիտներին՝ կիրառելով լիբիական տարբերակը: Հատկապես՝ աջակցում են էներգետիկայի ոլորտի ռազմավարական օբյեկտների անվտանգությունն ապահովելուն՝ փոքր և միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև հետախուզական, լոգիստիկ ու տեխնիկական աջակցության միջոցով։

Զուգահեռաբար, թուրքական տեղեկատվական դաշտում քննարկվում է, որ «մոտ ժամանակահատվածում» կարող են ցամաքային զորքեր ուղարկել Սաուդյան Արաբիա՝ Մեքքայի պայմանագիրը համեմատելով ՆԱՏՕ-ի՝ հավաքական պաշտպանության մասին 5-րդ կետի դրույթների հետ։

Ըստ այդ քննարկումների՝ հավանական է Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների պաշտոնական առաջադրանքների կատարումը նաև Պակիստանում։

Նշեմ, որ Թուրքիան այժմ ռազմական բազաներ ունի 12 երկրներում։ Դրանցից ամենամեծը գտնվում է օկուպացված ու չճանաչված Հյուսիսային Կիպրոսում։ Ռազմակայաններ կան Կատարում, Իրաքում, Սիրիայում, Սոմալիում, Լիբիայում և մի շարք այլ երկրներում։

Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական այս կտորը ևս պանթյուրքիստական գաղափարի իրագործման և թուրքական գերիշխանության հաստատման մաս է:

Հ.Գ.

Մի փոքր մտորելու կարողություն ունեցող մարդը, եթե համադրի տարածաշրջանի գործընթացները՝ կտեսնի, թե Նիկոլի կառավարությունն ինչպիսի հեզությամբ է Հայաստանը ներքաշում թուրքական ազդեցության ու գերակայության տակ:

Ռուսաստանի հետ լավ,կամ վատ դաշնակցային հարաբերություններ չե՞նք կամենում, ուրեմն ՔՊ-ի ջանքերով, տեսանելի ապագայում հայտնվելու ենք թուրքական շահերի ու նրա զինուժի ուղիղ պահանջների տակ: Իրական այլընտրանք առայժմ չկա: