Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»
Երեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու
Միջազգային

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Հունաստանում ՀՀ դեսպանությունը, Էկատերինի Լասկարիդիսի հիմնադրամի և Երևանի Մատենադարանի համագործակցությամբ, կազմակերպել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսը, որը ներկայացնում է հունարեն բնագրերի հայերեն հրատարակությունները՝ անտիկ շրջանից մինչև ժամանակակից դարաշրջան։ Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Պիրեայում՝ Էկատերինի Լասկարիդիսի հիմնադրամի Պատմական գրադարանում, ներկայացված ցուցահանդեսն ընդգծում է հունարեն ստեղծագործությունները հայերեն թարգմանելու դարավոր ավանդույթը և հունական գրականության, փիլիսոփայության ու կրթության երկարատև ազդեցությունը հայ մշակույթի վրա։ Անտիկ շրջանի դասական հեղինակներից և բյուզանդական տեքստերից մինչև նորագույն և ժամանակակից հունական գրականություն՝ ցուցահանդեսն արտացոլում է ավելի քան տասնվեց դար շարունակվող այն հոգևոր կապերի լայն շրջանակը, որոնք միավորում են երկու ժողովուրդներին։

Ցուցահանդեսում ներկայացված են Երևանի Մատենադարանի հավաքածուից ընտրված 38 հրատարակություններ, որոնք արտացոլում են հունական գրականության՝ հայերեն թարգմանության հարուստ ավանդույթն ու ընդգրկունությունը։

Միջոցառումը նվիրված է նաև Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Թարգմանիչների տոնին՝ արժևորելով նրանց ներդրումը հայոց այբուբենի ստեղծման, Աստվածաշնչի թարգմանության, ինչպես նաև հայերենով կարևոր երկերի ստեղծման և թարգմանության հարուստ ավանդույթի ձևավորման գործում։

Հունաստանում ՀՀ դեսպանության և Աթենքի Բենակիի թանգարանի համագործակցության արդյունքում ցուցահանդեսի բացման առթիվ ներկայացվել է 1787 թվականին Վանքի գյուղում՝ Ակնի շրջանում, ստեղծված հայ հոռոմների՝ ուղղափառ հայերի, բացառիկ ձեռագիր Ավետարանը։ Ձեռագիրը, որն արտացոլում է հայկական եկեղեցական և բյուզանդական ավանդույթների փոխազդեցությունը, հայերի և հույների միջև պատմական ու մշակութային կապերի արժեքավոր վկայություն է։ Ցուցահանդեսում ներկայացվել է նաև Լասկարիդիսի հիմնադրամում պահվող հայերեն ձեռագիր մատյանը։

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը իր ելույթում ընդգծել է հունական գրականության նշանակությունը Հայաստանի հոգևոր և կրթական ավանդույթի համար, ինչպես նաև թարգմանիչների առանցքային դերը մշակույթների միջև դարավոր հաղորդակցության ապահովման գործում։ Այդ համատեքստում դեսպանն անդրադարձել է նաև ակադեմիկոսներ Սիմոն Կրկյաշարյանի և Հրաչ Բարթիկյանի գիտական ու թարգմանական հարուստ ժառանգությանը, ինչպես նաև հայ և հույն գիտնականների ու թարգմանիչների ներդրմանը երկու ժողովուրդների ընդհանուր հոգևոր ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում։ Նա կարևորել է թարգմանության դերը՝ որպես լեզուների և մշակույթների միջև հաղորդակցության կամուրջ՝ ընդգծելով, որ ընդհանուր մշակութային ժառանգությունը հայ-հունական հարաբերությունների կարևոր հիմքերից է։

Դեսպան Մկրտչյանը անդրադարձել է նաև հունական քաղաքական, հասարակական և փիլիսոփայական մտքի ազդեցությանը եվրոպական Լուսավորության, ֆրանսիական և ամերիկյան հեղափոխությունների, ինչպես նաև 19-րդ դարի անկախության շարժումների, այդ թվում՝ Հունաստանի անկախության պայքարի վրա։ Նա ընդգծել է, որ այդ գաղափարները հետագայում ներշնչանքի աղբյուր են դարձել նաև 19-րդ և 20-րդ դարերի ազգային անկախության շարժումների, այդ թվում՝ Հայաստանի անկախության շարժման համար։

Բացման խոսքով հանդես է եկել Էկատերինի Լասկարիդիսի հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտինոս Մազարակիսը, որն ընդգծել է ցուցահանդեսի կազմակերպման կարևորությունը՝ հաշվի առնելով հիմնադրամի գրադարանի նշանակալի տեղը Հունաստանի հնատիպ գրքերի հավաքածուների շարքում։ Նա անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի գիտական ու մշակութային կապերին՝ բարձր գնահատելով Հունաստանում նման ձևաչափով ցուցահանդեսի առաջին անգամ կազմակերպումը։

Ելույթներով հանդես են եկել Մատենադարանի ավագ գիտաշխատողներ, թարգմանիչներ Արամ Թոփչյանը և Գոհար Մուրադյանը, որոնք ներկայացրել են հին հունարենից հայերեն իրենց թարգմանական աշխատանքները, այդ թվում՝ Հոմերոսի, Եվրիպիդեսի, Սոֆոկլեսի, Արիստոֆանեսի, Արիստոտելի և այլ հեղինակների ստեղծագործությունների թարգմանությունները։ Իր խոսքում սալոնիկաբնակ թարգմանչուհի Շամրիկ Խաչատրյանը ներկայացրել է ժամանակակից հունական գրականությունից հայերեն իր թարգմանությունները, որոնց թվում են նաև Նիկոս Կազանձակիսի ստեղծագործությունները։

Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչև 2026 թվականի դեկտեմբերի 10-ը։