Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները
Մայամիում հանդիպել են ԱՄՆ-ի, Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի, Եվրահանձնաժողովի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հանդիպման մասին հայտնել է X սոցիալական հարթակում՝ քննարկումները բնութագրելով որպես կառուցողական։
Կողմերն անդրադարձել են ձմռանը նախապատրաստվելու միջոցառումներին՝ ներառյալ Ուկրաինայի էներգետիկ համակարգի դիմակայունությունն ու հացահատիկի արտահանումը։
Քննարկվել են նաև անվտանգության երաշխիքները, Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության երկարաժամկետ պայմանավորվածությունները, տնտեսական զարգացումը և Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը։
«Մտքերի փոխանակումն արդյունավետ էր և օգնեց հստակեցնել հետագա ուսումնասիրության ուղղությունները՝ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հաջորդ շփումներից առաջ»,– նշել է Ուիթքոֆը։
Նրա խոսքով՝ մասնակիցները վերահաստատել են կայուն խաղաղության հասնելու համար դիվանագիտական ջանքերը շարունակելու իրենց հանձնառությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ
Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեց
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակ...
Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվե
Ժողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետ...