Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ
Գերմանիայի Բունդեսլիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 5-րդ տուրում գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս բարդագույն ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ՝ խուսափելով պարտությունից (2-2)։
Հանդիպման հաշիվը հենց մեկնարկում՝ 1-ին րոպեին, բացեց տանտերերի ֆուտբոլիստ Ռոբին Ֆելհաուերը՝ աչքի ընկնելով մյունխենցիների փորձառու դարպասապահ Մանուել Նոյերի կոպիտ սխալից հետո։ Երկրորդ խաղակեսում՝ 55-րդ րոպեին, մյունխենցիների կազմում հաշիվը հավասարեցրեց Իսմայել Սայբարին։ 64-րդ րոպեին Ռոդրիգո Ռիբեյրոն կրկին առաջ մղեց «Աուգսբուրգին»։ Սակայն 81-րդ րոպեին Նաթանիել Բրաունը, Հարի Քեյնի կատարած փոխանցումից հետո, գրավեց մրցակցի դարպասը՝ փրկելով իր թիմին պարտությունից և ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Այս ոչ-ոքիից հետո «Բավարիան» 5 խաղից հետո վաստակեց 11 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ «Աուգսբուրգը» նույնքան հանդիպումից հետո իր ակտիվում ունի 8 միավոր և գտնվում է 5-րդ տեղում։
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
- «Հոֆենհայմ» — «Համբուրգ»՝ 2-3
- «Մայնց» — «Բայեր Լևերկուզեն»՝ 3-4, հանդիպման գոլերը
- «Պադերբորն» — «Շտուտգարտ»՝ 0-2, հանդիպման գոլը
- «Ունիոն Բեռլին» — «Էլվերսբերգ»՝ 0-1
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակը