Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան
Քպ իշխանության դեմքը սուտն է։
Գովք , ցինիկ ինքնագովազդ և խաբեբայություն ամեն ինչում ։ Օրինակ է պետք՞։ Խնդրեմ
Պապուկյան անունով մեկը այսօր հայտարարում է, որ բանակային բոլոր դիրքերում զինվորները կարող են լողանալ։ Ես չեմ հավատում։ Իսկ այդ սուտը հորինողին խորհուրդ եմ տալիս տարածել այնպիսի սուտ, որը հնարավոր չլինի ստուգել։ 25 օրյա վարժական հավաքի մասնակիցները գիտեն , որ նախարարը պարզապես ստում է։
Ստի կյանքը կարճ է և ամոթալի։ Դիրքերում և վարժական հավաքներում գտնվող տասնյակ հազարավոր քաղաքացիներն իրենց աչքով են տեսել և տեսնում իրականությունը: Նման հայտարարություններ անողները մոռանում են, որ առաջնագիծն ու վարժարանները ֆեյսբուքյան էջ չեն, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել։
Զինվորի հաշվին PR ակցիա անողների կողմից սեփական անգործությունն ու բացթողումները լաքապատ հայտարարություններով կոծկելը ոչ այլ ինչ է, քան հարգանքի բացակայություն բանակի և զինծառայողի նկատմամբ:
Փոխանակ իրական խնդիրները լուծելու և կենցաղը բարելավելու, իշխանությունը զբաղված է ինքնագովազդով՝ մտածելով, թե հանրությունը չի տարբերում իրականությունը կաբինետային հեքիաթներից։
Իսկ բանակում շարունակվող կորուստները շարունակվում են և արդեն ակնհայտ է, որ բանակում հասունացել է իրական փոփոխությունների պահանջը։




















Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»...
Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն Մ...
«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն Արշակյան
Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն Հովասափյան
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումին
Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ
Միայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ Կարապետյան
ԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես Ֆորումին
Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ Սավգուլյան