Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբ
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբ, որոնք մեղադրվում են Միացյալ Թագավորության կամ երրորդ երկրների տարածքում սպառնալիքների, հարձակումների ծրագրավորման կամ իրականացման հետ կապված գործունեության մեջ, գրում է Financial Times-ը։
Պատժամիջոցների ցանկում ներառվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակահետախուզական գործողությունների ղեկավար Ռուհոլլահ Բազղանդին (Ruhollah Bazghandi)։ Նրա նկատմամբ սահմանվել են ակտիվների սառեցում և Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք։
Պատժամիջոցներ են սահմանվել նաև Շահրամ Ալիռեզա Թամարզադե Ջաքիի (Shahram Ali Reza Tamarzadeh Jakki) նկատմամբ։ Բրիտանական իշխանությունները նրան ներկայացնում են որպես Զինդաշտիի հանցավոր ցանցի գործունեությանը նպաստող անձ։ Նշված ցանցը մեղադրվում է արտերկրում բնակվող իրանցի ընդդիմախոսներին թիրախավորելու մեջ։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդի խոսքով՝ երկու անձանց գործողություններն արտասահմանում սպառնալիքների, հարձակումների ծրագրավորման կամ իրականացման հստակ նպատակ են ունեցել։
Լոնդոնը նաև կանչել է Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանին՝ ընդգծելով, որ երկրի և միջազգային գործընկերների անվտանգությունը խաթարելու փորձերն անընդունելի են։ Այս քայլերը հաջորդել են RAF Fairford ռազմաօդային բազայի շուրջ տեղի ունեցած անվտանգության միջադեպին, որը բրիտանական իշխանությունները մեծ հավանականությամբ կապում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։ Իրանը հերքում է միջադեպին իր առնչությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ
Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեց
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակ...
Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվե
Ժողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետ...