ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական զորքերը Խարկովի մարզում վերահսկողության տակ են վերցրել Նեֆեդովկա և Չեռնոյե բնակավայրերը։
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 15-ի գիշերը ուկրաինական ուժերը փորձել են զանգվածային հարված հասցնել Ռյազանի նավթավերամշակման գործարանին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ մեկ օրվա ընթացքում ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական «Ֆլամինգո» տեսակի չորս թևավոր հրթիռ և 342 անօդաչու թռչող սարք։ Գերատեսչության պնդմամբ՝ ուկրաինական զինված ուժերը նույն ժամանակահատվածում կորցրել են շուրջ 1105 զինծառայող։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հրադադար չի լինի, որպեսզի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, իր ձևակերպմամբ, «խելքի բերեն»։
ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովն էլ խոսել է արևմտյան լրատվամիջոցներում ուկրաինական թեմայի լուսաբանման փոփոխությունների մասին։
Միևնույն ժամանակ, Էներգոդարի քաղաքային վարչակազմի հաղորդմամբ՝ ուկրաինական ուժերը հեռակառավարվող եղանակով ականապատել են դեպի քաղաք տանող ավտոճանապարհը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ
Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեց
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը
Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակ...
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որ...
Ժողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետ...