Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»
Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումըԵս շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ Թրամփ«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ Զելենսկի
Քաղաքականություն

Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան

Պարզվել է, Ադրբեջանում հիջաբ կրելու պահանջարկ կա: Դժվար էր սպասել, որ աշխարհիկ երկրում, որտեղ ռեժիմն ունի բացառապես ավտորիտար բնույթ, կարող են բողոքի ցույցեր սկսվել կառավարության սահմանափակումների դեմ։
Ադրբեջանի ներքին իրավիճակին հետևողներն անմիջապես ենթադրեցին, որ բողոքի ցույցերը դրսից են հրահրվում, ավելի ստույգ՝ եղբայրական Թուրքիայից։

Դրա ապացույցները չուշացան։ X սոցիալական ցանցում կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ նախագահ Էրդողանի խորհրդական Օքթայ Սարալը։ Նա միանշանակ հայտարարեց. «Անթույլատրելի է Ադրբեջանում աշակերտուհիներին հիջաբ կրելու պատճառով զրկել կրթություն ստանալու իրավունքից… Հիջաբը խոչընդոտ չէ, այլ կրոնական պատվիրան»։ Նա նաև պահանջեց. «Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը հնարավորինս շուտ կհրաժարվի այս սխալ գործելակերպից»։

Մենթորի տոնով արված հայտարարությունը, որով Թուրքիան իրեն ավագ եղբոր դերում է տեսնում՝ Բաքվում դժգոհություն առաջացրեց։

«Իսլամական աշխարհում ոչ մի պետություն իրավունք չունի իր կամքը թելադրելու մյուս մահմեդական ժողովուրդներին, միջամտելու նրանց ներքին գործերին կամ իրեն մյուսներից վեր դասելու», — ասվում է իշխող «Ենի Ադրբեջան»-ի հայտարարության մեջ՝ ուղղված թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։

Բաքվում վրդովմունք են առաջացրել նաև թուրքական որոշ լրատվական հարթակներում Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական քննադատությունները։ Բացի այդ, ադրբեջանական պաշտոնական շրջանակները հակադարձել են ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների քննադատմանը, որոնք, ըստ նրանց, տեղ են գտել Անկարայի հայտարարություններում։

Բաքվում գիտեն, թե որտեղ է թաղված շան գլուխը, և ինչով է պայմանավորված թուրքական վերնախավի՝ Ադրբեջանի հասցեին ուղղված բուռն արձագանքը․ պատճառը հրեական պետության հետ Ադրբեջանի կապերն են։

Թյուրքական աշխարհի անմիջական աջակցությամբ, հայկական Արցախն օկուպացնելուց ու էթնիկ զտումներից հետո, Ադրբեջանը չափազանց զգայուն է դարձել դաշնակիցների և ընդհանրապես՝ իր «անկախ դերակատարի» կարգավիճակի դեմ ցանկացած հայտարարության հանդեպ։

Բաքուն բավականին կոշտ պատասխանեց Անկարայի դեմարշներին։ Նախկինում Թուրքիան դժգոհություն էր հայտնել նաև այն բանի համար, որ Ադրբեջանի ներկայացուցիչը չէր միացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում վարչապետ Նեթանյահուի ելույթի բոյկոտին։ Իսկ երեկ Բաքվում՝

13 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, արհամարհելով Ադրբեջանի պարագան՝ բոյկոտել են Իսրայելի նախագահի ելույթը:
Ալիևը վերջին շրջանում շատ է խոսում այն մասին, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն նախկինում միշտ աջակցել են Հայաստանին: Դա ճիշտ է, որովհետև Հայաստանի նախկին ղեկավարներն ազգաին շահերով ու ինքնիշխան օրակարգով էին առաջնորդում Հայաստանը:

2018թ.-ից հետո Թուրքիայի, Պակիստանի, կենտրոնական Ասիայի, մերձավորարևելյան և արևմտաեվրոպական որոշ երկրների ակտիվ աջակցությամբ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքականության շնորհիվ Արցախն օկուպացնելուց հետո, ինչո՞ւ է Ալիևը դժգոհում իր դաշնակիցներից ու միջազգային հանրությունից:

Միջազգային հանրությունն անգամ չդատապարտեց Արցախն էթնիկ զտելու և արցախահայությանը ցեղասպանական վտանգի ենթարկելու Բաքվի գործողությունները:

Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների: Առանց նրանց աջակցության, ադրբեջանական բանակը մեկ կիլոմետր անգամ չէր կարող առաջ շարժվել դեպի Արցախ ու Հայաստան:

Չպետք է մոռանա նաև սիրացի վարձկաններին: