Երևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան
Այս պահին Երևանում տեղի է ունենում «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՎԵՐԱՀԱՄԱՐԿՈՒՄ՝ ԲԱՔՎՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ» միջազգային համաժողովը՝ Libertas «Կովկաս» իրավունքի և հակամարտությունների կարգավորման կենտրոնի նախագահ Hilda Tchoboianի նախաձեռնությամբ։
Այս բազմամասնագիտական համաժողովի առանձնահատկությունն այն է, որ այն վեր է պարզապես գերիների ազատ արձակման պահանջից։ Համաժողովի ընթացքում քննարկվում են նրանց կարգավիճակի հստակեցման հարցը՝ արդյոք նրանք գերիներ են, թե պատանդներ, նրանց նկատմամբ կիրառված անմարդկային վերաբերմունքը, նրանց դատավարությունների իրավաչափությունը, միջազգային դատարաններ ներկայացված բողոքները, Հայաստանի կողմից այդ բողոքները հետ կանչելու հետևանքները, նրանց ազատ արձակմանն ուղղված մոբիլիզացիաների ծավալն ու արդյունավետությունը, անազատության մեջ գտնվելու ընթացքում նրանց հոգեկան առողջության, ինչպես նաև նրանց ընտանիքների և ընդհանրապես հայ հասարակության հոգեկան առողջության վրա ունեցած ազդեցությունը, նրանց առջև ծառացած լուրջ սոցիալական խնդիրները և նրանց պաշտպանության նպատակով իրականացվող պետական քաղաքականությունը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...