Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»
«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութ
Քաղաքականություն

Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այց է սկսել Պարսից ծոցի երկրներում։ Երեկ նա ժամանել է Քուվեյթ, որտեղ հանդիպել է էմիրի հետ։ Այցի հաջորդ կանգառներն են Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Քաթարը։

Այցը տեղի է ունենում Ֆրանսիայում խորացող ներքաղաքական ճգնաժամի պայմաններում։ Երկիրը ցնցվում է զանգվածային բողոքի ցույցերից և անկարգություններից, վառելիքի գներն աճում են, իսկ կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ դժգոհությունը մեծանում է։

Այդուհանդերձ, նախագահ Մակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունն այսօր մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պատերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից։

Այցի նպատակներից մեկը նավթի և նավթամթերքի լրացուցիչ մատակարարումների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելն է, ինչպես նաև Հորմուզի նեղուցը շրջանցող էներգակիրների փոխադրման այլընտրանքային ուղիների քննարկումը։ Իրանի շուրջ շարունակվող հակամարտությունն ու նավագնացության խափանումները լուրջ ռիսկեր են ստեղծում նաև եվրոպական տնտեսության համար։

Երկրորդ կարևոր թեման ծովային հաղորդակցության ուղիների անվտանգությունն է։ Փարիզը Լոնդոնի հետ համատեղ առաջ է մղում Հորմուզի նեղուցով ազատ նավագնացությունը վերականգնելու նախաձեռնությունը, այդ թվում՝ հնարավոր ականազերծման աշխատանքները։ Սակայն այդ ծրագրի իրականացումը կախված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և Միացյալ Նահանգների դիրքորոշումից։

Ոչ պակաս կարևոր են նաև պաշտպանական ոլորտի պայմանագրերը։ Ֆրանսիան ակնկալում է ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունն արաբական միապետությունների՝ Քաթարի և ԱՄԷ-ի հետ։ Խոսքը ՀՕՊ համակարգերի, ռազմական տեխնոլոգիաների և նոր ներդրումների մասին է։

Այցը համընկնում է Դոհայում անցկացվող Անվտանգության գլոբալ ֆորումի հետ, որի հիմնական թեման միջազգային դաշինքների ապագան է։ Բացի այդ, հոկտեմբերի 21-ին Ֆրանսիայի նախագահը պետք է մասնակցի ինքնիշխան ներդրումային հիմնադրամների միջազգային ցանցի՝ One Planet-ի հանդիպմանը։

Այցն ունի նաև Լիբանանին առընչվող օրակարգեր։

Այսպիսով, Մակրոնը փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր՝ ապահովել Ֆրանսիան էներգակիրներով, ձեռք բերել ռազմա-արդյունաբերական արտադրանք վաճառելու նոր պայմանագրեր, ինչպես նաև փորձել ամրապնդել ֆրանսիական դիրքերը Մերձավոր Արևելքում։

Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար, ով իր նախագահության ժամկետը ստիպված կլինի ավարտվել ներքաղաքական ճգնաժամի և Ֆրանսիայի արտաքին քաղաքականության համար անկայուն ու նոր մարտահրավերների պայմաններում։