Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»
«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութ
Միջազգային

Քրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համար

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարկել․

Մերձավոր Արևելքում վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին քրդերին առնչվող զարգացումները հաճախ դուրս են մնում ուշադրության կենտրոնից։

2026 թվականի օգոստոսի 25-ին Սիրիայի ժողովրդավարական ուժերի (ՍԺՈւ, SDF) հրամանատար Մազլում Աբդին Դամասկոսում հայտարարեց ՍԺՈւ-ի և Ինքնավար վարչակազմի լուծարման, ինչպես նաև դրանց կառույցները սիրիական պետական համակարգին և բանակին ամբողջությամբ ինտեգրելու մասին։ ՍԺՈւ-ն, որի հիմքը քրդական ուժերն են, ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։ Կազմակերպությունը վերահսկում էր Սիրիայի զգալի տարածքներ՝ հիմնականում երկրի հյուսիսային հատվածներում և Եփրատ գետից արևելք։

2024 թվականի դեկտեմբերին Սիրիայում Բաշար Ասադի տապալումից հետո նոր իշխանությունն Ահմադ ալ-Շարաայի գլխավորությամբ քրդերից պահանջեց վայր դնել զենքը, ինչպես նաև մերժեց քրդերին ինքնավարություն տրամադրելու որևէ տարբերակ։ 2025 թվականի մարտին ՍԺՈւ-ի և Սիրիայի նոր իշխանության միջև ձեռք բերված պայմանավորվածության կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2025 թվականի ավարտը։ Սիրիական կառավարական ուժերը 2026 թվականի հունվարին լայնածավալ հարձակում սկսեցին՝ իրենց վերահսկողության տակ վերցնելով Եփրատից արևելք գտնվող խոշոր քաղաքները, այդ թվում՝ Ռաքքան և Դեյր էզ Զորը։ Արդյունքում՝ ավարտվեց քրդերի ձևավորած դե ֆակտո ինքնավարությունը։ ԱՄՆ-ը չմիջամտեց զարգացումներին՝ այդպիսով ընդգծելով իր աջակցությունն Ահմադ ալ-Շարաայի գլխավորած անցումային կառավարությանը։ Դրանից առաջ՝ հունվարի 6–10-ը, սիրիական կառավարական ուժերը Թուրքիայի աջակցությամբ իրենց վերահսկողության տակ էին վերցրել Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերը։ Հարձակման ընթացքում Սիրիայի ժողովրդավարական ուժերի կազմում գործող արաբական ցեղային կազմավորումների զգալի մասը ևս անցել էր կառավարական ուժերի կողմը։

2026 թվականի հունվարի 29-ին ձեռք բերված համաձայնագիրը նախատեսում է հրադադար և Սիրիայի ժողովրդավարական ուժերի ռազմական ու քաղաքացիական կառույցների աստիճանական փոխանցում սիրիական պետությանը։ Փոխանցման ենթակա օբյեկտների թվում են սահմանային անցակետերը, նավթահանքերն ու բանտերը։

Ավելի վաղ՝ հունվարի 16-ին, թիվ 13 հրամանագրով, Սիրիայի նախագահը ճանաչել էր քրդերի մի շարք իրավունքներ։ Մասնավորապես՝ քրդերենը ճանաչվել էր ազգային լեզու, Նովրուզը՝ պետական տոն, իսկ քրդական ծագում ունեցող բնակիչների համար նախատեսվել էր Սիրիայի քաղաքացիություն ստանալու հնարավորություն։

Սիրիայում տեղի ունեցող այս զարգացումները փոխկապակցված են Թուրքիայում PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) լուծարման գործընթացի հետ։ 2025 թվականի փետրվարին կազմակերպության բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ էր արել դադարեցնել զինված պայքարը, վայր դնել զենքերն ու լուծարել կուսակցությունը։ Մայիսին PKK-ն հայտարարել էր լուծարման մասին, իսկ ամռանը նրա մարտիկները խորհրդանշական արարողությամբ այրել էին զենքերը։ «Թուրքիան առանց ահաբեկչության» նախաձեռնության շրջանակում Թուրքիայի խորհրդարանն օգոստոսի 10-ին ընդունել էր «Ազգային համերաշխության և սոցիալական ինտեգրման ամրապնդման մասին» օրենքը։ Փաստաթղթին կողմ էր քվեարկել 468 պատգամավոր, դեմ՝ 88-ը։ Օրենքով սահմանվել էր PKK-ի զինաթափման և լուծարման հաստատման մեխանիզմը, ինչպես նաև որոշ անդամների քրեական հետապնդումը ժամանակավորապես հետաձգելու հնարավորություն։ Սակայն, այն չի նախատեսում համաներում։

Այս երկու զարգացումները կարևոր ձեռքբերում են Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների համար։ Թուրքիայում ավարտին է մոտենում ավելի քան չորս տասնամյակ տևած քրդական զինված պայքարը, իսկ Սիրիայում սահմանամերձ տարածքներում սահմանափակվում են քրդական ուժերի ինքնուրույն գործունեության և ինքնակառավարման հնարավորությունները։ Իր հերթին Սիրիայի կառավարությունն ամրապնդում է դիրքերը՝ վերահսկողություն հաստատելով երկրի գրեթե ողջ տարածքի նկատմամբ։ Հաշվի առնելով Անկարայի զգալի ազդեցությունը Դամասկոսի գործող իշխանությունների վրա՝ այս զարգացումները նպաստում են նաև Թուրքիայի տարածաշրջանային կշռի մեծացմանը։ Նման իրավիճակը կարող է հակասել Իսրայելի շահերին։ Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին՝ փորձելով չեզոքացնել դրանք։ Հարվածների թիրախում են հայտնվել նաև այն օբյեկտները, որտեղ Թուրքիան մտադիր էր տեղակայել իր ուժերը։

Թուրքիայի և Իսրայելի միջև վերջին տարիներին խորացող լարվածության պայմաններում Սիրիայում Անկարայի ազդեցության ընդլայնումն ու թուրքական ռազմական ներկայության հնարավոր ամրապնդումը կարող են լրացուցիչ մարտահրավերներ ստեղծել Իսրայելի համար։ Այս զարգացումների մեկ այլ հնարավոր հետևանք կարող է լինել Թուրքիայի ազդեցության մեծացումը Լիբանանում։ Վերջին տարիներին Անկարան ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Լիբանանում, որտեղ ավանդաբար կարևոր դեր են ունեցել Իրանն ու Սաուդյան Արաբիան։ Սակայն Իրանի և նրա դաշնակից «Հիզբալլահի» դեմ իրականացված ռազմական հարվածները փոխել են տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը՝ հնարավորություններ ստեղծելով Թուրքիայի համար՝ ընդլայնելու իր քաղաքական ազդեցությունը։

Այսպիսով՝ Թուրքիան ձգտում է ամրապնդել իր դիրքերն Իրանի ազդեցության նախկին գոտիներում և դառնալ Արևելյան Միջերկրականում ավելի ազդեցիկ դերակատար։ Անկարայի հավակնությունների ընդլայնումը կարող է սրել տարածաշրջանային մրցակցությունը և ավելի խորացնել Թուրքիայի ու Իսրայելի միջև առկա լարվածությունը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ