Զելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ բանակցություններ կվարի երկրի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։
Զելենսկին Telegram-ում հրապարակել է իր ժամանման տեսանյութը՝ նշելով, որ նախատեսված է եռակողմ հանդիպում Ստյորեի և Ստուբի հետ, առանձին երկկողմ բանակցություններ՝ Ուիթքոֆի հետ, ինչպես նաև բոլոր չորս քաղաքական գործիչների համատեղ հանդիպում։
Բացի այդ, Զելենսկին կհանդիպի Նորվեգիայի թագավոր Հոկոն VIII-ի և Նորվեգիայի խորհրդարանի ներկայացուցիչների հետ։
«Մենք չենք դադարեցնում որևէ շփում, որը կարող է նպաստել խաղաղությանը։ Կքննարկենք նաև մեր հակաօդային պաշտպանության ամրապնդման և համատեղ արտադրության հարցերը», – նշել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ Նորվեգիայի իշխանությունները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմասնակցեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի բանակցություններին։
Ըստ BBC-ի՝ Ուիթքոֆն արդեն ժամանել է Օսլո, իսկ Քուշները հանդիպմանը կմիանա տեսակապի միջոցով՝ հիվանդության պատճառով։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ
Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեց
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը
Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակ...
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որ...
Ժողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետ...