Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»
«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութ
Հասարակություն

Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակ

Ստամբուլի, Անկարայի և Անթալիայի օդանավակայաններում վայրէջք կատարած զբոսաշրջիկի ուշադրությունը գրավող առաջին բաներից մեկը գովազդային վահանակների առատությունն է։ Թուրքական բժշկությունը ներկայանում է խոստումնալից առաջարկներով՝ երկրորդ տիպի շաքարային դիաբետի բուժումից մինչև ճաղատության խնդրի լուծում։ Օդանավակայաններում սկսվող այս գովազդային արշավը շարունակվում է նաև սոցիալական ցանցերում, որտեղ ամեն օր տարածվող տեսանյութերում հայազգի պացիենտները պատմում են իրենց փորձի մասին՝ մյուսներին ևս առաջարկելով վիրահատվել Թուրքիայում։

Գովազդն այնքան հետևողական ու գրավիչ է, որ մի պահ նույնիսկ ուզում ես ճաղատանալ՝ մազերի վերականգնման խոստումների գայթակղությանը տրվելու համար։ Իսկ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար նման առաջարկները կարող են շատ ավելի լուրջ նշանակություն ունենալ․ երբ խոսքը առողջության և հնարավոր բուժման մասին է, գովազդային խոստումը հաճախ ընկալվում է որպես փրկության հնարավորություն։

Բայց ի՞նչ վիրահատության մասին է իրականում խոսքը։ Արդյո՞ք բժշկության մեջ իսկապես հայտնվել է շաքարային դիաբետի բուժման նոր մեթոդ, թե՞ գործ ունենք արդեն հայտնի վիրահատությունների՝ նոր անվանմամբ ներկայացված տարբերակի հետ։ Որքանո՞վ է այն արդյունավետ, ի՞նչ ռիսկեր ունի, և որտե՞ղ է ավարտվում բժշկական իրազեկումն ու սկսվում առողջապահական մարքեթինգը։ Իրականում խոսքը մետաբոլիկ վիրաբուժության մասին է, որի կիրառվող մեթոդներից են ստամոքսի երկայնական մասնահատումը՝ սլիվը, և ստամոքսաղիքային շունտավորումը։ Դրանք հիմնականում կիրառվում են ճարպակալման բուժման նպատակով, սակայն համապատասխան ցուցումների դեպքում կարող են նաև զգալիորեն բարելավել երկրորդ տիպի շաքարային դիաբետի ընթացքը։ Միաժամանակ, վիրահատության արդյունավետությունը կախված է մի շարք գործոններից, իսկ հնարավոր արդյունքները չեն կարող երաշխավորվել բոլոր պացիենտների համար։ Այս հարցերի, ինչպես նաև Թուրքիայի բժշկական մարքեթինգի առանձնահատկությունների, Հայաստանի բժշկական ծառայությունների միջազգային ճանաչելիության և բժշկական զբոսաշրջության զարգացման խնդիրների մասին զրուցել ենք «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբույժ, Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս, բժշկական գիտությունների  թեկնածու,  դոցենտ  Հայկ Հարությունյանի հետ։

— Շաքարային դիաբետի վիրահատություն․ ի՞նչ է իրականում վաճառվում հարևան Թուրքիայում։

— Մասնավոր կլինիկաներում «դիաբետի վիրահատություն» անվան տակ առաջարկվում են մետաբոլիկ վիրաբուժության տարբեր մեթոդներ՝ ստամոքսի երկայնական մասնահատում և ստամոքսաղիքային շունտավորում։ Դրանց նպատակն է բարելավել երկրորդ տիպի շաքարային դիաբետի վերահսկումը և որոշ դեպքերում հասնել ռեմիսիայի։ Սակայն դիաբետի ռեմիսիան դեռևս չի նշանակում հիվանդության վերջնական բուժում։ Վիրահատության արդյունավետությունը կախված է պացիենտի առանձնահատկություններից, դիաբետի տևողությունից և ենթաստամոքսային գեղձի՝ ինսուլին արտադրելու կարողության պահպանված մակարդակից։ Հետևաբար, «դիաբետից լիովին ազատելու» երաշխիքները պետք է գնահատել քննադատաբար՝ հիմնվելով գիտական ապացույցների, ոչ թե գովազդային խոստումների վրա։

— Ինչո՞ւ է Թուրքիան կարողանում միջազգային շուկայում հաջողությամբ ներկայացնել և վաճառել իր բժշկական ծառայությունները, մինչդեռ Հայաստանը հաճախ մնում է ներքին շուկայի շրջանակում։

— Թուրքիայի հաջողության հիմնական գործոններն են պետական աջակցությունը, միջազգային ակտիվ գովազդը, բուժման հետ մեկտեղ ամբողջական սպասարկման առաջարկը, միջազգային ճանաչելիությունը և մրցակցային գները։ Հայաստանում նույնպես կան բարձրակարգ մասնագետներ և միջազգային շուկայի համար մրցունակ բժշկական ծառայություններ։ Սակայն բժշկական զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում են ծառայությունների միասնական ներկայացման, միջազգային առաջխաղացման, հիվանդների կազմակերպված ներգրավման և հետբուժական սպասարկման համակարգերի սահմանափակումները։

Այսինքն՝ Թուրքիան միջազգային շուկայում վաճառում է ոչ միայն բժշկի մասնագիտական հմտությունը, այլև ամբողջական, կազմակերպված և ճանաչելի ծառայություն։ Հայաստանին անհրաժեշտ է նույնքան հետևողականորեն ներկայացնել իր բժշկական ներուժը միջազգային շուկայում՝ հիմնվելով իրական արդյունքների, որակի և պացիենտների անվտանգության վրա։

— Եթե Հայաստանում իրականացվում է նույն կամ համադրելի բուժումը, ինչո՞ւ հայկական կլինիկաները չեն կարողանում այն նույնքան ճանաչելի դարձնել։

— Հայաստանում խնդիրը հաճախ ոչ թե բժշկական հնարավորությունների, այլ դրանց միջազգային ներկայացման մեջ է։ Միջազգային շուկայում մրցունակ լինելու համար բավարար չէ բարձրակարգ բուժում իրականացնելը․ անհրաժեշտ է այն դարձնել ճանաչելի, հասանելի և վստահելի օտարերկրյա պացիենտների համար։ Դրան խոչընդոտում են միասնական մարքեթինգի, պետական աջակցության, միջազգային համագործակցության և բժշկական զբոսաշրջության կազմակերպված համակարգի սահմանափակումները։

— Եթե նույն որակյալ բուժումը հասանելի է Հայաստանում, բայց պացիենտը նախընտրում է Թուրքիան, ո՞վ է ձախողվել՝ հայկական բժշկությո՞ւնը, հայկական մարքեթի՞նգը, թե՞ պացիենտին հասնող տեղեկատվությունը։

— Հաճախ խնդիրը ոչ թե հայկական բժշկության որակն է, այլ դրա միջազգային մարքեթինգը, հանրային ճանաչելիությունը և պացիենտին հասնող տեղեկատվությունը։ Եթե Հայաստանում հասանելի է համադրելի որակի բուժում, բայց պացիենտն այդ մասին չգիտի կամ չի վստահում դրան, ապա ձախողվել է ոչ միայն բժշկի աշխատանքը ներկայացնող կողմը, այլև այն համակարգը, որը պետք է ապահովի այդ որակի ճանաչելիությունն ու վստահությունը։Չնայած վերջին տարիներին նկատվում է արտերկրում բուժում ստանալու նախընտրության որոշակի նվազման միտում, հայաստանցի որոշ պացիենտներ շարունակում են նախընտրել արտասահմանյան կլինիկաները՝ նույնիսկ այն դեպքերում, երբ համադրելի բուժումը հասանելի է Հայաստանում։ Սա ընդգծում է ոչ միայն բժշկական որակի, այլև վստահության, տեղեկատվության և հայկական բժշկության հանրային ճանաչելիության կարևորությունը։Մյուս կողմից, որոշ մասնավոր արտասահմանյան կլինիկաներ խոստանում են արդյունքներ, որոնք բժշկության ներկայիս հնարավորություններով երաշխավորել հնարավոր չէ։ Պացիենտներն ու նրանց հարազատները մեծ գումարներ են ծախսում՝ հույս ունենալով փրկել կյանքը կամ հասնել ցանկալի արդյունքի, սակայն երբեմն վերադառնում են առանց ակնկալվող բարելավման։ Եվ ամենացավալին այն է, որ հարազատը ստիպված է ինքն իրեն մխիթարել՝ մտածելով․ «Եթե անգամ Գերմանիայում, Իսրայելում կամ ԱՄՆ-ում չկարողացան օգնել, ուրեմն իսկապե՞ս բուժումն անհնար էր»։ Երբեմն հենց նույնն էին ասել նաև հայ բժիշկները, սակայն նրանց խոսքին չէին վստահել։

Այստեղ հարցը ոչ թե արտերկրում բուժվելու իրավունքն է, այլ բժշկական խոստումների ազնվությունը։ Բժշկության մեջ պացիենտի հույսը չպետք է դառնա մարքեթինգային գործիք, իսկ հայկական բժշկության հնարավորությունները չպետք է ստվերվեն միայն այն պատճառով, որ դրանք բավարար չափով ներկայացված չեն։

Բժիշկ Հարությունյանի խոսքերին թերևս ավելացնելու բան չկա, զուտ նկատենք,  որ հարևանի հարսի գեղեցկությամբ հիանալը վատ բան չէ, բայց շատ ավելի հաճելի է, երբ այդ գեղեցկության կողքին նկատում ես նաև քո հարսի շքեղությունը։ Նույնն է նաև բժշկության մեջ․ արտերկրի հաջողություններով հիանալը բնական է, բայց ժամանակն է, որ մենք էլ տեսնենք, գնահատենք ու աշխարհին ներկայացնենք մեր սեփական բժշկության հնարավորություններ։ Վերջիվերջո խնդիրը հարևանի հաջողությունը չէ, այլ սեփական արժեքը չնկատելը։