Ձերբակալություններ` Ստեփանավանում
Մենք այսօր ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման։
Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններից ընդամենը օրեր առաջ ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը և 14 համակիր։
Քաղաքական դրդապատճառներով և նպտակահարմարությունից ելնելով` կիրառվել են թաքնված տեսախցիկներով արված տեսագրություններ և տարածվել մոնտաժված տեսանյութեր։
Սա ժողովրդավարություն չէ։ Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է, երբ մեղադրանքները հնչում են նախքան փաստերի հաստատումը, իսկ քաղաքական հաշվեհարդարը ներկայացվում է որպես արդարադատություն։
Մենք ականատես ենք լինում նույն հակաժողովրդավարական գործելաոճին, որի համար եվրոպական կառույցները քննադատեցին Փաշինյանի իշխանությանը հունիսյան համապետական ընտրություններից հետո։
ԵԽԽՎ վերջին զեկույցի համաձայն՝ ընտրատեղամասերի, գրեթե, կեսում արձանագրվել են ընտրական խախտումներ։
Փաշինյանը խոսում է ժողովրդավարական ընտրություններից, նրա գործողությունները, սակայն, բնորոշ են բռնապետին։ Այս ձերբակալությունները ոչ միայն հակաժողովրդավարական են, այլև հակասում են Ստեփանավանի՝ փոփոխություններ ցանկացող քաղաքացիների շահերին։
Փաշինյանը ցանկանում է ամբողջությամբ վերահսկել Հայաստանը, որպեսզի կարողանա կատարել Ալիևի բոլոր պահանջները և գնալ նոր զիջումների։ Այդպիսի զիջումներից է Հայաստանի համար ոչ շահավետ TRIPP-ի տարբերակը, որը ծառայում է Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի շահերին։ Նման զիջումները խաղաղություն չեն բերի, այլ միայն կհանգեցնեն Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի։
Փոփոխություններ լինելու են, դրանք մոտ են՝ չնայած Փաշինյանի գործողություններին։
Մենք կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ և մասնակցե՛լ քվեարկությանը։
Ձեր քվեն գաղտնի է, և հենց ձեր մասնակցությամբ փոփոխությունները կարող են սկսվել Ստեփանավանից։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...