Երեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա Սողոմոնյան
Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած համայնքային ընտրությունները վերահաստատեցին, որ գործող իշխանությունները, չնայած դեպի անկում ապրող Եվրոպա Հայաստանը տանելու մասին իրենց դատարկ հայտարարություններին, արել են ամեն ինչ, որպեսզի դա երբեք տեղի չունենա։
Երեկվա ընտրությունների մեջ քաղաքական բաղադրիչը չնչին էր։ Արժեքի, համոզմունքի փոխարեն շատ մեծացել է վախի ու անձնական շահի, կոմֆորտի բաղադրիչը։ Հատկապես վախը այսօր մեծ ազդեցություն ունի ընտրական արդյունքի վրա։ Խոսքն ամենևին այն մասին չէ, որ գիտակից քաղաքացին վախենում է քվեախցիկում ազատ քվեարկելուց։ Խոսքը նրա մասին է, որ վախի պատճառով համայնքային մակարդակում ընդդիմադիր առաջարկը ծանրակշիռ չի դառնում, այլ կերպ ասած՝ նշանակալի ռեսուրս ունեցող մարդիկ, ովքեր թեև բառի բուն իմաստով նողկում են այս իշխանությունից, վախենում են կա՛մ իրենց դեմքով հանդես գալուց, կա՛մ իրական ընդդիմադիր ուժերին աջակցելուց։
Վախի մթնոլորտն ակնհայտ թանձրացել է։ Իսկ դա ուղիղ նշանակում է, որ մեր հասարակությունը ոչ միայն առաջ չի գնում դեպի "արևմուտք", այլ արևելքում ժամանակով հետ է գնում, դեպի հին արևելք։
Երեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ։ Գավառ և Գորիս համայնքների ավագանիների կազմում մենք կունենանք մեր արդար քրտինքով վաստակած մանդատները։
Այդ ջանքի համար շատ մարդկանց շնորհակալություն հայտնելու կարիք կա, բայց այստեղ նշեմ միայն Hrayr Israyelyanին և Левон Аршакян-ին, ինչպես նաև Գավառ և Գորիս համայնքների բնակիչ այն քաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին Գավառում «Հայկական քվե» կուսակցությանը, Գորիսում՝ «Ապրելու քվե» դաշինքին։
Այդ ջանքի համար շատ մարդկանց շնորհակալություն հայտնելու կարիք կա, բայց այստեղ նշեմ միայն Hrayr Israyelyanին և Левон Аршакян-ին, ինչպես նաև Գավառ և Գորիս համայնքների բնակիչ այն քաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին Գավառում «Հայկական քվե» կուսակցությանը, Գորիսում՝ «Ապրելու քվե» դաշինքին։




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»