Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան
Ժողովուրդ ջան, մենք որ հայերով իրար ենք ուտում, իրար ենք ծեծում, իրար հայհոյում ենք, Ազգային ժողովում աթոռներով խփում ենք իրար, դրանից Հայաստանի անվտանգության խնդիրը չի լուծվում։
Ցանկալի չէ, բայց պառլամենտում վեճեր, կռիվներ կարող են լինել, սակայն գաղափարական թեմաների շուրջ։
Ինչպե՞ս ենք տեսնում Հայաստանի ապագան, ինչպե՞ս դարձնենք Հայաստանը անվտանգ, բարեկեցիկ, արդար։
Ուղղակի ծիծաղելի և ցավալի է, որ կռիվները պառլամենտում լինում են «Արա՛, դու ես», «Արա՛, պապադ է» թեմաներով։
Նման թեմաներով կռիվներ առհասարակ լինում են դպրոցում, բուհում, փողոցում։
Բայց լավ չէ, որ նման ոճի կռիվներ լինում են երկրի օրենսդիր մարմնում, հատկապես երբ երկիրն ունի պառլամենտական կառավարման ձև։
Այսինքն՝ պառլամենտում հավաքված են ժողովրդի կողմից առաջնային մանդատ ստացած քաղաքական գործիչները։
Այս պառլամենտը մեծ հաշվով ոչ մեկին չի գոհացնում։ Իշխանությունը գոհ չի, որովհետև չունի սահմանադրական մեծամասնություն։ Ընդդիմությունը, բնականաբար, գոհ չի, որովհետև չի հաղթել։ Ժողովրդի մեծամասնությանը առհասարակ չի հետաքրքրում այս պառլամենտը։
Եվ ոչ այն պատճառով, որ պառլամենտում չեն հավաքվել մեր ուզած մարդիկ, նրանք հայրենասեր չեն կամ չեն սիրում Հայաստանը, այլ այն պատճառով, որ երբ պետությունն ունի անվտանգության խնդիր, երբ պետությունը կանգնած է մեծ պատերազմի, պետականության կորստի վտանգի առաջ, առհասարակ նման երկրում քաղաքական կյանքը անջատում են, մեկ բռունցք են դառնում, խելք խելքի են տալիս, որպեսզի լուծեն երկրի անվտանգության խնդիրը։
Մենք սա համառորեն չենք ուզում հասկանալ։
Շարունակում ենք ապրել այնպես, կարծես ամեն ինչ նորմալ է։ Կարծես մեր երկրի անվտանգության խնդիրները լուծված են, երկիրը չունի մարտահրավերներ, և մենք ուղղակի զբաղված ենք առօրյա կենցաղային խնդիրներով։
Բայց դա իրականում, ցավոք սրտի, այդպես չէ։
Եվ իսկապես ժամանակն է հասկանալու, որ մեր պետականության ու ժողովրդի առջև կանգնած է գոյաբանական խնդիր։
Հետևաբար ամեն ինչ պետք է թողնել մի կողմ և զբաղվել պետության անվտանգության խնդիրների լուծմամբ։
Այո՛, Հայաստանին պետք է պետականամետ, պրոհայաստանյան, ադեկվատ քաղաքական իշխանություն և ընդդիմություն։
Երկուսն էլ իրենց հերթին պետք է հասկանան, որ Հայաստանի անվտանգության խնդիրը չլուծած՝ զբաղվել իշխանության կռվով, իշխանությունը պահելու կամ իշխանության գալու խնդիրներով, անհեթեթ է։
Հետևաբար մենք րոպե առաջ պետք է հասկանանք, որ մեր պետականության առջև լրջագույն մարտահրավերներ են կանգնած։
Եվ մի կողմ թողնենք բոլոր տարաձայնություններն ու խնդիրները։
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք։
Եթե այդ նավը կործանվեց, կործանվելու ենք բոլորս։
Աստված պահապան Հայաստանին ու հայ ժողովրդին։




















Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունը
Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններ...
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան
Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող ...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի
Ստեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու...