Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան
Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հրապարակված խաղաղության պայմանագրի տեքստում խնդրահարույց որևէ բան չկա, որ իրենք հայտարարում են, որ վերաբանակցելու կարիք չկա։
«Կարող է լինել աշխարհում լավագույն թուղթը, բայց եթե երաշխիք չկա... հիշու՞մ եք՝ արցախյան պատերազմի ժամանակ ԱՄՆ–ի այդ ժամանակվա նախագահը, որ էլի Թրամփն էր, հրադադարի համար միջնորդություն արեց, որը տևեց մի քանի ժամ։ Մենք հիմա երաշխիք չունենք, որպեսզի այդ թուղթը դառնա հավասարակշռության մեխանիզմ, մեզ պետք է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը մեր կողմը բերել, ոչ թե մենք մենակ մնանք Ադրբեջանի կամքին։ Մեր խաղաղության երաշխավորը Ադրբեջանը չէ, մեր խաղաղության երաշխավորը տարածաշրջանային հավասարակշռությունն է։ Աշխարհի օրենքն է դա։
Երբ դու հավասարակշռությունը կարողանում ես պահել, դա է երկարաժամկետ խաղաղությունը, երբ շահ մեկի մյուսի շահը ոտնահարվում է, երկարաժամկետ դա բերելու է հակադրությունների այս տարածաշրջանում։ Այս տարածաշրջանում ես վստահ եմ Հայաստանի տարածքային ամբողջականությամբ շահագրգռված են Իրանը, Վրաստանը, Ռուսաստանը, ԵՄ–ն, թեկուզ արևելյան երկրները, Արևմուտքը, բոլորը շահագրգռված են, միայն երկու երկիր շահագրգռված չի, ինչպե՞ս կարող են այդ երկու երկիրը լինեն մեր երաշխավորը»,– ասաց Կարապետյանը։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան
Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմում
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. ...