Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
Քաղաքականություն

«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան

«Անկիրթների» հանդիպումը «Կրթության» հետ. Սարկազմի երեկո

Հարգելի՛ հայրենակիցներ,

Վերջերս ականատես ենք լինում հանրային ինքնաարդարացման հերթական «գլուխգործոցին»։ Պարզվում է՝ երբ քաղաքական հաշվետվողականության ժամը հասնում է, ամենաարդյունավետ զենքը… քնարական ոտանավորներ մեջբերելն է։ Տպավորություն է, թե ապրում ենք մի թատրոնում, որտեղ գլխավոր դերակատարները հանկարծ հիշել են իրենց «նուրբ ու անտեղյակ» էությունը։

Բայց արի ու տես, որ մեր հանրության հիշողությունը մի փոքր ավելի երկար է, քան մեկ քնարական քառատողը։ Հասարակությունը շատ լավ հիշում է, թե ինչպես էր նույն այս «անտեղյակ» տիկինը պտտվում գյուղերով ու ամբիոններից վստահորեն «դասախոսում» տասնմեկ հազար դեզերտիրների մասին։ Այդ ժամանակ, կարծես թե, ոտանավորների կամ նրբանկատության կարիք չկար․ թվերն ու մեղադրանքները թռչում էին առանց վարանելու։

Այնուամենայնիվ, թողնենք ընտանեկան այդ դրամաները, որոնք արդեն վաղուց միայն զզվանք ու հոգնածություն են առաջացնում։ Շատ ավելի հետաքրքիր է նայել այն «էլիտար» շրջանակին, որը ձևավորվել էր սրանց շուրջ։

Առանձնահատուկ ջերմությամբ ուզում եմ դիմել «Կրթվելը նորաձև է» շարժման ակտիվիստներին։

Այսքան ժամանակ անց հասկացա՞ք, թե ում մոտ էիք «կրթվում»։

Հասկացա՞ք, թե ով էր ձեզ ակնարկում (կամ ուղղակի ասում), որ դուք անկիրթ եք, ու ինքն է եկել ձեզ լույս ու գիտություն բերելու։

Իսկական բարձրագույն կրթությունն ու մտավորական փայլը, փաստորեն, հենց այնտե՞ղ էր։

Առանձին «հարգանքներս» համալսարանի տասնյակ դասախոսներին ու մտավորականներին, որոնք տարիներ շարունակ գլխիկոր, լռելյայն ու պատկառանքով գնում էին այդ հանդիպումներին։ Առանձին դեկաններ,քարտուղարներ,պարզապես ձգոտ, կրքոտ կանայք արտաժամյա հանդիպումներում էին ապրում իրենց օրը, խորասույզ դեմքերով թեյախմությունների էին գնում լույսի կիրթ շատրվանի հետ և սելֆիախեղդ անում։

Ինչպե՞ս եք ձեզ զգում, հարգելի՛ պրոֆեսորներ։ Ձեր գիտական աստիճաններն ու տասնամյակների վաստակը լա՞վ տեղավորվեցին այդ «նորաձև» դասախոսությունների շրջանակում։ Գո՞հ եք ձեզանից, ձեր կատարած ընտրությունից ու այդ լռությունից։

Եվ, ալբա, չենք կարող չհիշատակել մեր «բարձրաշխարհիկ» սերուցքին՝ մեկ միլիոն դրամով ճաշողներին։
Համեղ էր, չէ՞։ Մեկ միլիոն դրամով ճաշելն ու ընթրիքի սեղանի շուրջ «բարձր արժեքներից» խոսելն, անշուշտ, անկրկնելի զգացողություն է։

Այդ մեկ միլիոնանոց ափսեների մեջ ձեզ մի տեսակ նսեմացված, ծաղրված կամ օգտագործված չեք՞ զգում։ Թե՞ ստամոքսի հագեցվածությունը թույլ չի տալիս, որ պատվախնդրության զգացումը գլուխ բարձրացնի։
Իրականությունն այն է, որ որքան էլ փորձեն խուճուճ ճանապարհներով, քնարական շղարշով կամ «նորաձև» կարգախոսներով քողարկել անցյալը, հանրային գիտակցությունը հնարավոր չէ խաբել։

«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել։