Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջով
Քաղաքականություն

ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը

Առաջին հայկական ճակատը (FAF) տարածել է բաց նամակ՝ ուղղված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, ուր մասնավորաբար ասված է։

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՖՖ-ԻՆ ԵՎ ՀՖՖ ԱՆԴԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայերենի իմացության պահանջի պահպանման և առաջարկվող փոփոխությունների հրապարակային հիմնավորման վերաբերյալ
Նոյեմբերի 4-ին նախատեսվող ՀՖՖ արտահերթ ժողովին ընդառաջ մեր մտահոգությունն ենք հայտնում կանոնադրական փոփոխությունների առաջարկի վերաբերյալ։ ՀՖՖ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ առաջարկվում է ՀՖՖ նախագահի թեկնածուի համար վերացնել հայերենին տիրապետելու և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելու պահանջները։
Մեր դիրքորոշումը հստակ է․ հայերենին տիրապետելու պահանջը պետք է պահպանվի։
Մեր համոզմամբ՝ այն ձևական պայման չէ։ ՀՖՖ ղեկավարի համար կարևոր է անմիջականորեն հաղորդակցվել մարզիչների, ֆուտբոլիստների, ակումբների և երկրպագուների հետ, հասկանալ նրանց խնդիրներն ու մասնակցել մասնագիտական քննարկումներին։
ՀՖՖ կանոնադրության 10-րդ հոդվածով ֆեդերացիայի և նրա ժողովի պաշտոնական լեզուն հայերենն է, իսկ փաստաթղթերի հայերեն տեքստը գերակայում է այլալեզու տարբերակների նկատմամբ։
Մենք կարևորում ենք միջազգային փորձն ու կապերը։ Սակայն չենք կարծում, որ դրանք պետք է հակադրվեն հայերենի իմացությանը և հայկական ֆուտբոլային հանրության հետ անմիջական կապին։
Մեզ մտահոգում է նաև այն, որ թեկնածուներին ներկայացվող պահանջների փոփոխությունն առաջարկվում է նախագահի առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Նման որոշումը պետք է հիմնավորվի ֆեդերացիայի երկարաժամկետ կարիքներով և ներկայացվի բաց քննարկման։
ՀՖՖ-ն հրապարակել է արտահերթ ժողով հրավիրելու դիմումին միացած անդամների ցանկը։ Սակայն մեզ համար կարևոր է որպեսզի պարզաբանվի նաև փոփոխության նախագծի մշակման և պաշտոնական ներկայացման ընթացքը։
Ուստի պահանջում ենք հրապարակային և բովանդակային պատասխաններ հետևյալ հարցերին․
1. Ո՞վ է մշակել փոփոխության նախագիծը, և ո՞ր անդամը կամ մարմինն է այն պաշտոնապես ներկայացրել ՀՖՖ քարտուղարությանը։ Պահանջում ենք հրապարակել ներկայացված առաջարկն ու դրան կից բացատրագիրը։
2. Ի՞նչ խնդիր է լուծելու հայերենի իմացության պահանջի վերացումը։ Ի՞նչ գնահատումների կամ մասնագիտական եզրակացությունների հիման վրա է այն առաջարկվել, և ինչպե՞ս է նպաստելու ֆեդերացիայի արդյունավետ կառավարմանը։
3. Ինչո՞ւ է փոփոխությունն առաջարկվում հենց ընտրություններին ընդառաջ։
4. Ո՞ւմ հետ և ե՞րբ է քննարկվել առաջարկը։ Խնդրում ենք ներկայացնել ՀՖՖ և գործկոմի անդամներից, մարզիչներից, ֆուտբոլիստներից և այլ մասնագետներից ստացված կարծիքներն ու առաջարկությունները, ինչպես նաև պարզաբանել, թե դրանք ինչպես են հաշվի առնվել։
ՀՖՖ կանոնադրության 35-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում է փոփոխության առաջարկը գրավոր ներկայացնել՝ կից բացատրագրով։
Պահանջում ենք մինչև նոյեմբերի 3-ը՝ ժամը 18։00-ն, ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակել փոփոխության ամբողջական նախագիծը, բացատրագիրը, պաշտոնապես ներկայացրած անդամի կամ մարմնի անվանումը և վերոնշյալ հարցերի պատասխանները։
ՀՖՖ անդամ կազմակերպություններին և ժողովի պատվիրակներին կոչ ենք անում պահպանել հայերենին տիրապետելու պահանջը և չաջակցել դրա վերացմանը։
Միաժամանակ, մինչև հարցերի հրապարակային պարզաբանումն ու բովանդակային քննարկումը, կոչ ենք անում սահմանված ընթացակարգով հետաձգել տվյալ փոփոխության վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը։
Մենք չենք կանխորոշում նախաձեռնության հեղինակների շարժառիթները։ Բայց ակնկալում ենք, որ ընտրություններին մասնակցելու պայմանների յուրաքանչյուր փոփոխություն հիմնավորվի ֆուտբոլի զարգացման կարիքներով և նույն սկզբունքներով կիրառվի բոլորի նկատմամբ։
ՀՖՖ կանոնադրությունը պետք է ծառայի հայկական ֆուտբոլի երկարաժամկետ շահերին՝ անկախ թեկնածուների անուններից։