ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան
Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունը, ինչպես խաբում են շատ այլ հարցերում, այս պարագայում էլ են խաբում: Ասուլիսում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
Նա հիշեցրել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ի պատասխան լրագրողի հարցմանն ասել էր, որ բացի պետական երաշխիքով վարկերից, բոլոր վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը։
«2016 թվականին ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է, դրանից հետո ոչ մի դրամ, ոչ մի լումա ոչ մի հայ սպառող մեր հայրենակից չի վճարել տոկոսի համար»,- ասել է Դավիթ Ղազինյանը։
Նա նշել է, որ այդ ժամանակ ոչ մեկ չէր վարկավորելու ՀԷՑ ՓԲԸ-ն, եթե չլիներ Սամվել Կարապետյան անձի գործոնը։
«ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, 36 միլիարդ դրամ պակասորդ ուներ, որի պատճառով նախկին սեփականատերերը մտան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով 19 դրամով, եթե չեմ սխալվում, թանկացնելու, որից հետո իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանը վերցրեց ՀԷՑ-ը։ Այդ ժամանակվանից Սամվել Կարապետյանի անձնական երաշխավորությունը գործում է։
Ինչքան վարկ ունի ՀԷՑ-ը, դրա երաշխավորն, անգամ ոչ իր կառավարելու ընթացքում, համապատասխան սուբյեկտի կառավարման ժամանակ անգամ, գործում է Սամվել Կարապետյանի երաշխավորությունը»,- ասել է Դավիթ Ղազինյանը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»