ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg
ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի բանակցություններում, որոնք նպատակ ունեն վերջ դնել պատերազմին. այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով խորհրդակցություններին քաջատեղյակ մի դիվանագետի։
Թեհրանը պատրաստակամություն է հայտնել քննարկելու իր միջուկային ծրագրի այն կողմերը, որոնք նախկինում բանակցային օրակարգում չեն եղել։
Ըստ աղբյուրի՝ Իրանն ուսումնասիրում է Քաթարի (որը բանակցություններում հանդես է գալիս որպես հիմնական միջնորդ) առաջարկները՝ կապված երկրի միջուկային գործունեության հետ։ Այս հարցում Թեհրանի կողմից հնարավոր զիջումները կարող են նշանակալի քայլ դառնալ համաձայնության հասնելու ճանապարհին։
«Միացյալ՝ ընդդեմ միջուկային Իրանի» կազմակերպության քաղաքականության գծով տնօրեն Ջեյսոն Բրոդսկին կոչ է արել զգուշավորությամբ վերաբերվել առաջընթացի մասին հաղորդումներին։ Նա նշել է, որ Իրանի՝ բանակցություններ վարելու պատրաստակամությունը դեռ չի նշանակում, որ երկիրը համաձայնել է որևէ զիջման գնալ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»