Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր Կամենդատյան
Հարգարժան հայեր,
այսօր մենք ականատես ենք լինում մի տխուր և վտանգավոր երևույթի, երբ բարձր ամբիոններից, դահլիճի անգրագետ ծափահարությունների ներքո, հհ առաջին պաշտոնյան քարոզում է բացառիկ տգիտություն, հերետիկոսություն և պատմական փաստերի ակնհայտ նենգափոխում։
Մեզ փորձում են պարտադրել մի կեղծ թեզ, թե իբր քրիստոնեությունը լոկ պետական հրամանագրով ընդունված վերնախավային քաղաքականություն էր, և իբր դրանով է պայմանավորված մեր ինքնությունը։ Սա ոչ միայն պատմական կուրություն է, այլև հոգևոր դավաճանություն մեր ազգային հիշողության հանդեպ։
Առաջինը՝ պատմական ճշմարտության մասին։
Հայոց աշխարհում Քրիստոսի լույսը ճառագել է դեռևս առաջին դարում՝ Եդեսիայի Աբգար թագավորի ժամանակներից, իսկ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիմնադրվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների արյունով ու քարոզչությամբ։ Երբ 301 թվականին Տրդատ Գ-ն քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն, նա ընդամենը իրավական ձևակերպում տվեց այն հավատքին, որն արդեն արմատացած էր ժողովրդի հոգում։
Երկրորդը՝ պետության և ինքնության կեղծ նույնացման մասին։
Եթե հայ ինքնությունը պայմանավորված լիներ միայն պետական ինստիտուտով կամ թագավորի անձով, ապա ինչպե՞ս բացատրել մեր պատմության այն էջերը, երբ գահին բազմել են օտարածին կամ այլազգի քաղաքական գործիչներ՝ ասորի Սոհեմոսը, պարթև Արշակունիները, կամ վրաց արքայազն Հռադամիզդը։ Ի՞նչ է, հայ ժողովուրդը կորցրե՞ց իր ինքնությունը դրանից։ Իհարկե՛ ոչ։
Եվ ամենակարևոր հարցադրումը. ինչո՞ւ հայ ժողովուրդը չհրաժարվեց քրիստոնեությունից, երբ կորցրեց պետականությունը։
Դարեր շարունակ, չունենալով պետական դրոշ, բանակ և թագավոր, հայը պահեց իր հավատքը, լեզուն և ինքնությունը։ Որովհետև Քրիստոսին ընդունելը պետական հրամանագիր չէր, այլ ժողովրդի հոգևոր ընտրությունը։ Որովհետև Ավարայրում և դրանից հետո հայը մարտիրոսվեց «վասն հավատո և վասն հայրենյաց»։
Այսօր ամբիոններից հնչող սատանայական ու հերետիկոսական պնդումները նպատակ ունեն պառակտելու ազգն ու եկեղեցին, արժեզրկելու մեր սրբությունները և մեր հոգևոր արմատները հանելու հողից։ Սա պարզապես չիմացություն չէ. սա ազգային ինքնության դեմ ուղղված դիտավորյալ հարված է։
Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը։ Հայ ժողովուրդը եղել է, կա և մնալու է իր հավատքի, իր պատմական հիշողության և իր հոգևոր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հետ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան