Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»
Արսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան
Քաղաքականություն

Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան

Վերջին շրջանում հասարակական-քաղաքական օրակարգում կրկին ակտիվորեն քննարկվում են սահմանադրական փոփոխությունների, տարածաշրջանային պայմանագրերի և անվտանգային մարտահրավերների թեմաները: Այս և այլ հարցերի շուրջ «Փաստ»-ը զրուցել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հետ:

Զրույցի ընթացքում Ա. Կարապետյանը զարմանք հայտնեց հասարակության մի հատվածի՝ մոտ 35 տոկոսի անտարբերության ու դիրքորոշման վրա: Նա ընդգծեց, որ գործող իշխանությունների քաղաքականությունը սպասարկում է արտաքին շահերը, ինչի հետևանքով երկիրը կանգնել է լուրջ սպառնալիքների առաջ:

Անդրադառնալով գալիք տարվա պետական բյուջեի նախագծին՝ Կարապետյանը մանրամասնեց մի շարք գերատեսչությունների ֆինանսավորման կտրուկ ավելացումները: Նա նշեց, որ Արդարադատության նախարարության բյուջեն ավելացել է շուրջ 2 միլիարդ 262 միլիոն դրամով, Բարձրագույն դատական խորհրդինը՝ 1 միլիարդ 912 միլիոն դրամով, Քննչական կոմիտեինը՝ 548 միլիոն դրամով, Դատախազությանը՝ 451 միլիոն դրամով, ինչպես նաև ավելացումներ են գրանցվել Հակակոռուպցիոն կոմիտեում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, Պետական վերահսկողական ծառայությունում, Սահմանադրական դատարանում և Նախագահի աշխատակազմում:

Ըստ նրա՝ այս հավելյալ ֆինանսական միջոցները ծառայելու են ոչ թե պետության անվտանգությանը, այլ ներքին քաղաքական գործընթացների ու սահմանադրական փոփոխությունների սպասարկմանը:

Զրույցում շոշափվեցին նաև տնտեսական խնդիրների, հարկային քաղաքականության, ֆերմերային ու գյուղացիական տնտեսությունների վրա հարկային բեռի հնարավոր ավելացման և սահմանային անվտանգության հարցերը: Ամփոփելով խոսքը՝ գեներալ-մայորը հայտարարեց, որ հասարակությունը և պետության ապագայով մտահոգված ուժերը թույլ չեն տալու երկրի անվտանգային համակարգի զրոյացումը: