Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»
ԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան

Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայկական քաղաքական իրականության մեջ մանիպուլյացիոն գործիքակազմն ու քաղաքական տեխնոլոգիաներն այնպիսի հմտությամբ են կիրառվում, որ հաճախ կարող են նախանձ շարժել անգամ համաշխարհային մասշտաբի առաջատար ուղեղային կենտրոնների շրջանում։ Քաղաքական դաշտի վերլուծությունը ցույց է տալիս, որ գործող իշխանության քաղաքական կուրսը սպասարկող որոշ սատելիտային ուժեր ու գործիչներ ընտրական բոլոր փուլերում և դրանց արանքում զբաղված են բացառապես երկու խնդրի լուծմամբ, որոնք հնարավորություն են տալիս իշխանությանը խուսափել ուղղակի թիրախավորումից և հանրային բացասական արձագանքից։

Այն, ինչ ՔՊ-ի համար քաղաքականապես անհարմար է բարձրաձայնել, կամ այն հաշվեհարդարները, որոնց տակ իշխանությունը չի ցանկանում սեփական դեմքով ստորագրել, ուղղակիորեն պատվիրակվում են, այսպես կոչված, սատելիտներին, որոնց վառ օրինակն է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Վերջինս, որի խնդիրն, ըստ էության, պետք է լիներ սեփական կուսակցության քաղաքական կշռի ու վարկանիշի բարձրացումը, օրեր առաջ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե դիմումներ է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարելու պահանջով։ Տարիների ընթացքում սպառելով իր քաղաքական ռեսուրսն ու վարկանիշը մոտեցնելով զրոյի՝ նա պատրաստակամորեն ստանձնում է այդ դերը՝ հուսալով դրանով երկարաձգել սեփական գոյությունը քաղաքական դաշտում։ Նման անձանց գործունեությունը փաստացի հանգում է ոչ թե այլընտրանքային օրակարգի ձևավորմանը, այլ բացառապես մանր գործողությունների՝ ուրիշներին խանգարելու և իշխանության դեմ հարվածող գործիք դառնալու առաքելությանը։

Զուգահեռաբար, քաղաքական դաշտում անընդհատ արհեստական թեմաներ ներմուծելով, մասնավորապես՝ ընդդիմադիր ուժերը լուծարելու կամ անհեթեթ իրավական ու քաղաքագիտական անհիմն պահանջներ առաջ քաշելով, այս շրջանակները փորձում են կառավարել տեղեկատվական դաշտը։ Այս մեթոդի նպատակն է շեղել հանրության ուշադրությունը երկրի առջև ծառացած իրական, սուր սոցիալ-տնտեսական և անվտանգային մարտահրավերներից։ Արդյունքում, քաղաքական դաշտում ձևավորվում է կեղծ օրակարգ, որտեղ անհաջող դերակատարում ստանձնած գործիչները փորձում են արդարացնել իրենց ներկայությունը՝ կատարելով հանրության մեջ զրո պահանջարկ ունեցող և վաղուց բացահայտված այս պատվերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում