Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»
Արսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան
Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. Կոստանյան

Հայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում:
 
«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի ընտրական ցուցակը գլխավորած` 46-ամյա Արսեն Գևորգյանն այսօր առավոտյան մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
 
Շատ կարևոր է հասկանալ Գևորգյանի մահվան դեպքի քաղաքական համատեքստը, և թե ինչու է այն դառնում վտանգավոր միտում Հայաստանի համար:
 
Նախ հիշեցնեմ, որ Արսենն ընդդիմադիր քաղաքական ուժի թեկնածու էր, որը կալանավորվել էր ընտրություններից ընդամենը 4 օր առաջ, ինչն ինքնին արդեն իսկ հաստատում է քաղաքական հետապնդման հանգամանքը. երկրորդ, Հայաստանում 2021-ից ի վեր ներկայիս իշխանության ձեռքին կալանքը` որպես կանխարգելիչ միջոց, չարաշահվել և դարձել է ոչ թե դատավարական անհրաժեշտություն, այլ անձին քաղաքական, սոցիալական և հոգեբանական ճնշման ենթարկելու միջոց։ Կալանքի ընթացքում անձի առողջության վատթարացման, առավել ևս մահվան հանգամանքը ցույց է տալիս, որ պետության վերահսկողության ներքո քաղաքացին բազմակի անգամ դառնում է անպաշտպան. կալանավորված անձի կյանքի և առողջության պահպանման անմիջական պատասխանատվություն կրող պետութունը փաստացի ձախողում է իր պոզիտիվ պարտականությունը:
 
ԿԱԼԱՆՔԸ դեռևս ՊԱՏԻԺ ՉԷ, այլ բացառիկ խափանման միջոց, որի կիրառումը պետք է հիմնավորվի գոյություն ունեցող, փաստական ու կոնկրետ ռիսկերով, ոչ թե միայն մեղադրանքի ծանրությամբ։
 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը պետությունից պահանջում է խիստ հաշվետվողականություն, երբ մարդը մահանում է պետական վերահսկողության ներքո։ Հետևաբար, անհրաժեշտ է ստեղծել մշտական հանրային և իրավական վերահսկողության մեխանիզմ, որպեսզի իշխանությունն այլևս չկարողանա քաղաքական նխատառումներով կալանքը կիրառել որպես քաղաքական մահակ` ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ:
 
Արսեն Գևորգյանը միակ ընդդիմադիրը չէ, ով մահացավ կալանավայրում. 2019-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ 44-օրյա հացադուլից հետո մահացավ «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը, 2022-ին հենց դատարանի դահլիճում հանկարծամահ եղավ Նիկոլ Փաշինյանի իշխանության քննադատ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Մահվան այս բոլոր դեպքերը փաստաբանների և իրավապաշտպանների միջոցով պետք է հրատապ կարգով փաստաթղթավորվեն ու ներկայացվեն ԵԽ-ին, ԵԽԽՎ-ին, Եվրոպական խորհրդարանին, ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին և CPT-ին։
 
Իսկ մինչ այդ, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անխոս ու առանց քննարկման` պետք է հրաժարական տա պաշտոնից, հենց միայն այն բանի համար, որ փորձում է մարդու մահվան հանգամանքն արդարացնել` աշխարհում տեղի ունեցող նման դեպքերով, ինչը փաստացի նշանակում է խուսափել պատասխանատվությունից:
 
Հիշում եմ` 2017-ին, ՀԿ-ական սեկտորի իրավապաշտպաններն ու ընդդիմադիր գործիչները բզկտում էին արդարադատության՝ այն ժամանակվա նախարար Արփինե Հովհաննիսյանին` «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան համար, այն պարագայում, երբ նախարարի իրավասություններից դուրս էր Արթուր Սարգսյանի ձերբակալման, կալանավորման կամ ազատ արձակման որոշումները։
 
Հուսամ այդ նույն գործիչները նույն ջերմեռանդությամբ վերևում նշածս քայլերը հետևողականորեն առաջ կտանեն` կանխելու քաղաքական նպատականերով հետապնդվող անձանց` կալանքի ընթացքում տեղի ունեցող հետագա մահերը: