Մայրը փոքրիկին սովորական ջերմիջեցնող տվեց, սակայն հետո հարկ եղավ արագ շտապ-օգնություն կանչել. սա պետք է իմանան բոլոր ծնողները

Երբ նրա աղջիկը՝ Ալբան, 10 ամսական էր, հանկարծ մայրը նկատում, որ աղջկա կղանքը սև է ածուխի պես: Մայրը շատ է վախենում և զանգահարում է թեժ գիծ: Հեռախոսազանգին պատասխանող կինը չհավատաց Ալբայի մոր խոսքերին, իհարկե, հավատալը դժվար է: Սակայն խորհուրդ տվեց դիմել հիվանդանոց:
Մայրն այդպես էլ արեց: Նա չվերցրեց իր հետ հագուստ, չկերակրեց շանը, քանի որ պատկերացում չուներ, որ 3 օր տանը չեն լինելու:
Բժիշկը,տեսնելով Ալբայի տակդիրը, ասաց, որ դա կարող է ներքին արնահոսություն լինել: Մայրը շոկի մեջ էր…

Եվ սկսվեցին հազարավոր անալիզները: Երեխան լաց էր լինում, մայրը նրա հետ…
Իսկ առավոտյան Ալբային ուղարկեցին ռենտգենի: Ռենտգենն ավելի սարսափելի էր, քան անալիզները: Երեխան անդադար լաց էր լինում, իսկ ռենտգենի ժամանակ նրան պետք էր պահել հազարավոր անհանգիստ դիրքերով:
Ռենտգենը ոչինչ ցույց չտվեց…
Բժիշկներն աընդհատ հարցնում էին, թե արդյոք երեխան ինչ-որ կոմնակի բան կուլ տվել է, թե ոչ:

Հանկարծ բժիշկը հարցրեց՝ տվել է մայրն արդյքո աղջկան Ադվիլ դեղամիջոցը: Մայրն ասաց, որ տվել է, քանի որ երեխան ատամ էր հանում:
Բժիշկները ենթադրեցին, որ դրա հետևանքով աղջկա մոտ կարող է արյունահոսող խոց լինել: Նրանք ասացին, որ անգամ մեկ դեղահաբ Ադվիլը կարող է փոքրիկի մոտ խոց առաջացնել:
Աղջկան տարան էնդոսկոպիայի: Ալբայի մոր համար դա ամենասարսափելի պահն էր: Նա արցունքների միջից ոչինչ չէր կարողանում տեսնել, իսկ բուժքույրը նրան ուղեկցեց միջանցք:
2 ժամ անց բժիշկները դուրս եկան և հայտնեցին, որ երկու արյունահոսող խոց են այրել: Վիրահատության հաջորդ օրը վերջապես երեխային թույլ տվեցին մի բան ուտել:

Բժիշկը պատմեց, որ Ալբայի պատմությունը միակը չէ: Եվ խորհուրդ տվեց առհասարակ չօգտագործել Ադվիլ, իբուպրոֆեն:
Պարզվում է՝ Կանադայում անգամ այդ դեղի դեմ ցույցեր են կազմակերպվել:
Մայրն իրեն սարսափելի մեղավոր էր զգում, որ առանց հետևանքները ճշտելու երեխային տվել էր այդ դեղահաբը: Նա կիսվել է այս պատմությամբ, որպեսզի մյուս երեխաներին հեռու պահի այդ տեսակ տառապանքից:




















Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
Բնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ Կարապետյան
Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»
Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Խաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա Կոստանյան
«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»
Բաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ց...
«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղ...
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան