Խոշոր հրդեհ՝ Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից. Shamshyan
Երեկ՝ հունվարի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանթյան փողոցի թիվ 28 և հարակից տների տանիքներում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-ին, 2-րդ, 7-րդ և 4-րդ հրշեջ-փրկարարական ջակոտներից 1-ական մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ 2 տան տանիքներում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները կարողացել են կանխել կրակի տարածումը՝ հարակից տներ, ապա մարել այն:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուծաժներ չկան:
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանց օգնության կարիքը չի եղել, բայց բժիշկները մինչև վերջ հերթապահություն են իրականացրել:
Պարզվել է, որ այրվել է 2 տան տանիք՝ 350 քմ տարածքով:
Դեպքի վայրում քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Վատ բան եղավ, տունը, որտեղից կրակը կպել է, գազ չունի, հետևաբար բացառվում է, որ գազից հրդեհ բռնկվեր, հավանական ա՝ հոսանքի լարերից լինի կամ անզգուշությունից, բայց հալալ էր հարևաններին, ովքեր փորձում էին կանխել կրակի տարածումը, բայց նաև հալալ ա հրշեջներին, ովքեր նախ կանխեցին կրակի տարածումը մյուս տներ, ապա մարեցինն այն, էդ հրշեջներն իսկական հերոսներ են, եթե մի քիչ ուշանային ու օպերատիվ չգործեին, մի քանի տներ կպնելու էր, դե գիտեք, սեփական սեկտոր, քամին էլ իր գործն էր անում, մի փորք կրակի կտոր քամին կարող ա տաներ ու կողքի տներն էլ կրակի բաժին դառնային: Հալալ ա հրշեջներին, պարեկներին, էլ ովքեր ճիշտ սահմանազատեցին տարածքը: Երջանիկ պատահականություն է, որ տուժածներ չկան»:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»