Ստում են, իսկ մենք հավատում ենք. ստի 5 տեսակ, որոնք շատ տղամարդիկ են օգտագործում
Տղամարդիկ տարբեր են լինում։ Կանայք, հատկապես եթե սիրահարված են, սիրում են ականջներով, այդ պատճառով էլ մեզ այդ շրջանում խաբելը շատ հեշտ է, երբ մենք ակնհայտ բաները չենք նկատում։
Ներկայացնում ենք այն արտահայտությունները, որոնք տղամարդուց լսելու դեպքում պետք է շատ ուշադիր լինել՝ չխաբվելու համար։
1. «Ես միայն լուրջ հարաբերություններ եմ փնտրում»
Գովելի է, եթե դա իրոք այդպես է, սակայն հաճախ տղամարդիկ դա ասում են տպավորություն գործելու և կնոջը տիրանալու համար։ Հարաբերությունների սկզբում ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր երկրպագուի քայլերին և ոչ թե՝ խոսքերին։
2. «Երբ քեզ տեսա հասկացա. դու նա ես, ում ես փնտրել եմ ողջ կյանքում»
Հնարավոր է, որ դուք հրաշալի կին եք, բայց ինչպես նա դա հասկացավ մի ակնթարթում։ Մարդիկ երբեմն տարիներով են ապրում միասին և ամեն օր նոր բաներ են բացահայտում միմյանց մեջ, իսկ այստեղ առաջին հանդիպում և արդեն ճակատագի՞ր։ Մի շտապեք, ավելի ուշադիր զննեք նրան։
3. «Մենք միշտ միասին կլինենք»
Չափազանց ինքնավտահ և հապճեպ հայտարարություն է։ Քանիսի՞ն է նա արդեն դա ասել, հետաքրքիր է։ Այսօր չգիտես, թե վաղն ինչ է լինելու, իսկ նա դա ասում է ծանոթությունից մի քանի օր անց։
4. «Մինչև քեզ հանդիպելը ինձ ոչ ոք առանձնապես դուր չէր գալիս, այ իսկ դու…»
Ուրիշ կնոջ հետ համեմատելու հենց փաստն արդեն գեղեցիկ չէ նրա կողմից։ Խելացի տղամարդը նույնիսկ եթե համեմատություն անի ի օգուտ ձեզ, դա չի բարձրաձայնի։
5. «Ես քեզանից երեխա եմ ուզում ունենալ»
Այս արտահայտությունը շատ կանայք են ուզում լսել։ Բայց եթե դուք դեռ նոր եք ծանոթացել։ Միգուցե դա պարզապես հնարք է ձեզ տիրանալու համար։




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն ...
Ուժեղ Գյումրի` Ուժեղ Հայաստան
Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր