Առաջին բառը, որը տեսնում եք, կպատմի ձեր մասին ամեն ինչ
Նայեք տառակույտին և կարդացեք, թե ինչպես է ձեզ բնորոշում ձեր տեսած առաջին բառը:

Առյուծ – Դուք այնպիսի մարդ եք, ով միշտ շարժվում է առաջ: Չնայած դուք էլ եք հաճախ տխրում, այնուամենայնիվ, չեք կորցնում ձեր լավատեսությունը: Ձեր մեծագույն թուլությունը երբեմն սեփական ուժերը գերագնահատելն է:
Միրգ – Դուք մարդասեր եք և միշտ պատրաստ եք օգնության ձեռք մեկնել: Սա երբեմն ձեզ ի վնաս է գործում, քանի որ շատերը փորձում են ձեր բարությունն օգտագործել: Ներկա պահին դուք ներդաշնակ վիճակում եք:
Սուրճ – Դուք ունեք արվեստագետի հոգի: Հավանաբար դուք լավ եք նկարում կամ երգում: Այնուամենայնիվ, դուք ունեք ինքնավստահության պակաս և հակված եք դեպրեսիայի:
Ծիածան – Դուք սիրում եք, երբ ամեն ինչ իր տեղում է և տանել չեք կարողանում փոփոխությունները: Դուք ընկալվում եք որպես հանգիստ, ինքնավստահ և կիրթ մարդ:
Բնություն – Դուք ազնիվ և ուղղախոս մարդ եք: Սա, իհարկե, շատ լավ հատկություն է, սակայն մարդկանց հաճախ շատ դժվար է ձեզ հետ լեզու գտնել: Դուք շատ դժվար եք կողմնորոշվում, հատկապես կարևոր որոշումներ ընդունելիս: Կասկածամիտ եք և տատանողական:
Հետազոտող – Ձեր ինքնագնահատականը շատ ցածր է, և դուք կախված եք հասարակության կարծիքից: Փորձեք ավելի անկախ և ինքնուրույն լինել, և ձեր ինքնագնահատականը կբարձրանա: Ամենայն հավանականությամբ դուք հոռետես եք կամ էլ պարզապես այս պահին վատ տրամադրություն ունեք:
Ճանապարհ – Դուք թերագնահատում եք ձեր կարողությունները: Այնուամենայնիվ, դուք հաճախ անգիտակցաբար մեծ ազդեցություն եք թողնում այլոց վրա: Հավանաբար դուք տուրիզմի և բնության հետ կապված նախասիրություններ ունեք:
Խորություն – Դուք սովոր եք հասնել ձեր նպատակներին և երբեք չեք հանձնվում: Այդ պատճառով էլ շատերը ձեզ վտանգավոր են համարում: Բայց հոգու խորքում դուք բարի և նուրբ անձնավորություն եք:
Մետաքս – Դուք հեշտ ճանապարհներ չեք փնտրում: Դուք ձեր բնույթով նորարար եք և տարված եք ձեր աշխարհով: Գուցե արժե՞ մի փոքր ժամանակ հատկացնել ընտանիքին և ընկերներին:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն ...
Ուժեղ Գյումրի` Ուժեղ Հայաստան
Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր