«Գահերի խաղի» ստեղծողները հրաժարվել են նկարահանել հաջորդ «Աստղային պատերազմները»
«Գահերի խաղը» սերիալի ստեղծողները՝ Դեւիդ Բենիոֆը եւ Դեն Ուայսը, հրաժարվել են նոր ֆիլմ նկարահանել «Աստղային պատերազմներ» եռերգությունից: Ինչպես հայտնել Է Deadline-ը, նրանք դա պատճառաբանել են լարված գրաֆիկով:
«Մենք զգացինք, որ չենք կարող բավարար ուշադրություն դարձնել ո՛չ «Աստղային պատերազմներին», ո՛չ Netflix-ի նախագծերին: Ուստի մենք մեծ ափսոսանքով թողնում ենք նախագիծը»,-հայտնել են Բենիոֆը եւ Ուայսը:
Lucasfilm կինոստուդիայի նախագահ Քեթլին Քենեդին իր հերթին նշել Է, որ ընկերությունում հույս ունեն համագործակցել «Գահերի խաղի» ստեղծողների հետ, երբ որ նրանք կկարողանան ժամանակ գտնել «Աստղային պատերազմների» համար: Disney-ն «Աստղային պատերազմների» կինոաշխարհի նկատմամբ իրավունքներն ստացել Է 2012 թվականի հոկտեմբերին Lucasfilm կինոստուդիան գնելու հետ միասին:
2019 թվականի մայիսի սկզբին ընկերությունը ներկայացրել Է թողարկման պլանավորվող ֆիլմերի ցուցակը, ներառյալ «Աստղային պատերազմների» երեք նոր Էպիզոդները, որոնք պետք Է հայտնվեն 2022, 2024 եւ 2026 թվականներին: Այն ժամանակ տեղեկացվել Էր, որ եռերգության առաջին մասը կնկարահանեն Բենիոֆը եւ Ուայսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...
Ուժեղ Գյումրի` Ուժեղ Հայաստան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը