Խաշթառակ համայնքում տեղի ունեցած բռնության պարագայում մեղավոր ենք բոլորս
Խաշթառակ համայնքում տեղի ունեցած բռնության պարագայում, եթե դա դիտարկում ենք երևույթ, մեղավոր ենք բոլորս, մեղավոր է պետությունը, համայնքը հարևանները, ծնողը, ով չի իրականացրել իր պարտականությունը:
Այս մասին այսօր` օգոստոսի 28-ին, «Մեդիա կենտրոնի» տեսակապի միջոցով կազմակերպված «Խաշթառակի երեխայի մահը՝ ահազանգ պետությանը. հե՜յ, ո՞վ կա այդտեղ» թեմայով քննարկման ժամանակ ասաց երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը:
«Մեղավորը նաև բռնարարն է, այն անձը, ում գործողությունների արդյունքում երեխան զրկվել է կյանքից»,- ասաց նա` հավելելով, որ պետք է տարանջատել տվյալ պարագայի դեպքն ու երևույթը. «Դեպքի պարագայում մենք ունենալու ենք վարույթ, որի շրջանակներում լինում է քրեական պատասխանատվություն և դատապարտում: Իսկ երևույթի դեմ պայքարի պարագայում պետք է հստակ տարանջատենք, որ կանխարգելումը միշտ առավել արդյունավետ միջոց է, քան հետևանքների վերացումը և դրանց դեմ պայքարը»:
Դավիթ Թումասյանը կարծում է, որ կանխարգելիչ գործողությունները շատ կարևոր է իրականացնել ոչ միայն կոնկրետ բաշխումն իրականացնելով մի կառույցի վրա, այլ իրականացնել համագրոծակցային եղանակով:
«Եթե խոսքը գնում է գյուղում բնակվող ընտանիքի մասին, այո, գյուղապետը` որպես համայնքի ղեկավար, պարտավոր է հոգ տանել տվյալ համայնքում բնակվող անձանց համար և եթե գյուղապետարանում տեղյակ չէին դեպքի մասին, որ երեխաներին դաստիրականում են պարբերաբար բռնություն գործադրելով, որ այնտեղ բռնությունը դասիարակչկան մեթոդ է, որն ընդունելի է եղել թե´ պապիկի կողմից, թե´ հորաքրոջ, ապա միանշանակ այդ կառույցն իր գործունեությունը պատշաճ չի իրականացրել»,- նշեց նա:
Փորձագետն հիշեցնում է, որ փոքր համայնքներում նորություն չէ նման երևույթները, քանի որ բոլորը բարեկամ, ծանոթներ են, և այդ ներազգակցական, մտերիմ ջերմ հարաբերությունները երբեմն «տնավարի» լուծումներ իրականացնելու շատ հիմանական տարբերակն է հանդիսանում, և սա բերում է նրան, որ թողտվություն է իրականացվում երեխաների նկատմամբ անտեսման և բռնության բոլոր դրսևորումների առումով:
«Եթե մենք նայում ենք իրավական տեսանկյունից, այո, Խնամակալության և հոգաբարձության մարմինը հանդիսանում է միակը, որ կարող է երեխային ընտանիքից վերցնել և 7 օրվա ընթացքում դիմել դատարան` ծնողական իրավունքներից զրկեու, կամ սահմանափակելու առումով, սակայն պրակտիկան տարիներ ի վեր մնում է խիստ մտահոգիչ, քանի որ նման գործառույթներ իրականացնում են միայն այն դեպքում, երբ դանակն հասնում է ոսկորին, երբ երեխային գտնում են հակասանիտարական պայմաններում և ասում, որ այս պարագայում երեխային վերցնում են, այն դեպքում, երբ կանխումը ուղղված պետք է լինի ավելի վաղ փուլերում»:
Նա նշում է, որ այստեղ խդիրը կայանում է սկզբից աջակցության գործընթացի իրականացման փուլից` սկսած ծնողավարման հմտություններից, երեխանների դասիարակության մեթոդիականեր սովորեցնելուց, նոր միայն դրանից հետո իրականացնել արդեն պատժիչ քաղաքականություն, եթե ծնողը շարունակում է նման վարքագիծ իրականացնել:
«Շատ հաճախ ծնողը չգիտի այլընտրանք` ինչպես դասիարակի երեխային, քան ծեծի կիրառումն է, այդ մեխանիզմները պետք է տրամադրվեն պետության կողմից»,- ասաց Դավիթ Դումասյանը:
Նա հավելեց, որ շատ գովելի է այն փաստև, որ Ընտանեկան օրենսգրքում նախաձեռնվել են փոփոխություններ. «Հուսանք դրանք կբերեն արդյունքի»:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում օգոստոսի 18-ին տանը դաժանաբար ծեծի ենթարկված երեեխաներից 6-ամյա տղան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ: Նա Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, երեխաների պապիկին ձերբակալել են, նշենք, որ օգոստոսի 19-ին նույն ընտանիքի 5 երեխաներին թունավորմամբ տեղափոխել են Երևամի Մուրացանի հիվանդանոց, երեխաների մայրը 28-ամյա Մարիաննան նույնպես բերման է ենթարկվել, հորն ու դստերը մեղադրանք է առաջադրվել:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն