Նահատակված զինծառայողին՝ «պարգևավճար»․ հայրը վրդովված է փնթի փաստաթղթերի պատճառով (տեսանյութ)
ՀՀ ազգային ժողովում եւ Կառավարությունում տառացի անգրագիտության և փնթիության խայտառակ դրսևորումներ են նկատվում: ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ, որը Կառավարությունից Ազգային Ժողով է հասել պաշտոնների եւ պաշտոնյաների մասին սխալներով:
Փաստաթղթում ճիշտ է գրված միայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնն ու անունը։
Այս ամենը նկատելով՝ զոհված զինծառայողի հայրն ահազանգել է, որ թոշակ ստանալու գրքույկում իր զոհված տղային փոխանցվող գումարը գրված է որպես պարգևավճար։
Զոհված զինծառայողի հայրն ասում է, որ փնթի իրավիճակ է տիրում, այս ամենը խայտառակություն է։
ArmLur.am-ը պետական փաստաթղթերից տեղեկացավ, որ «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է օրենքով սահմանել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքները, դրանց տրամադրման պայմաններն ու կարգը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները:
Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն` զոհված զինծառայողների ընտանիքներն ստանում են դրամական հատուցում, որի մի մասը` 10 մլն դրամը վճարվում է միանվագ, իսկ մնացած մասը` ամսական հավասար վճարներով 20 տարվա ընթացքում:
Այսինքն ստացվում է այնպես, որ զոհված զինծառայողի հոր գրքույկում գրված «պարգևավճար» բառը այնքան էլ տեղին չէ, քանի որ վերը նշված օրենքում գրված է փոխհատուցում։
Մանրամասները՝ տեսանյութում։



















«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»
Այսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ Կարապետյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգ...
Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»
Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան
Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»
Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկեր
Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրությո...
Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր