Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան
Հասարակություն

Հայաստանում կփոխվեն հագուստի մաքսազերծման մեթոդները, գները կբարձրանան

Շուտով Հայաստանում փոխվելու են հագուստի մաքսազերծման մեթոդները: Հայաստան ներկրվող հագուստն այսուհետ մաքսազերծվելու է միջազգային չափանիշներին համապատասխան: Այս փոփոխություններն ուժի մեջ են մտել ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում: Եթե նախկինում ներկրողները տարբեր ապրանքանիշների հագուստ էին ներկրում և 1 կգ-ի դիմաց վճարում 4 դոլար, ապա հիմա նրանք պետք է յուրաքանչյուր ապրանքն առանձին մաքսազերծեն:

ArmDaily.am-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ այդ նախագիծն ամենամեծ ազդեցությունը կթողնի Թուրքիայից եկող ապրանքների վրա. «Այդ նախագիծը, որը քննարկվում է, ավելի շատ վերաբերում է բիզնեսին և այդ դաշտի ներկայացուցիչները պետք է գնահատական տան։ Զուտ սպառողականով կարող եմ ասել, որ այն կարող է և դրական, և բացասական ազդեցություն ունենալ։ Դրականն այն է, որ բրենդային ապրանքների հետ կապված ավելի վերահսկելի իրավիճակ կստանանք։ Այսինքն ապրանքների նկատմամբ կենտրոնացված, անհատական մոտեցում կցուցաբերվի, ոչ թե խմբակային, քանզի դա կնվազեցնի ռիսկերը։ Սակայն այն կունենա նաև բացասական ազդեցություն, որը կլինի գնի մասով, որոշ ապրանքնախմբերում գնաճ անպայման կունենանք»։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ օրնեսդրությամբ գոյություն չունի կիլոգրամներով մաքսազերծում. «Ուղղակի տարիներ շարունակ մենք ունեցել ենք մաքսազերծող ընկերություններ, որոնք իրականացրել են այդ ապրանքների տեղափոխումն ու մաքսազերծումը և այդ ընկերությունները մարդկանցից վերցրել են գումարը և սկսել են 1կգ-ն 1 դոլար, 4, հետո 6 դոլարով մաքսազերծել։ Այս ապրանքները, որոնք մաքսազերծվում են կիլոգրամներով, Թուրքիայից, ԱՄԷ-ից և Չինաստանից եկող ապրանքներն են, որոնք բերում են մաքսազերծող ընկերությունները։ Հիմա, ըստ էության, խաղի կանոնները կառավարությունը, իշխանությունները փոխում են՝ նպատակ ունենալով ավելացնել պետական բյուջեի մուտքերը։ Ակնհայտ է, որ մենք այս տարի ունենք բավականին մեծ թերհավաքագրում, անցած տարվա համեմատ մոտավորապես 5 տոկոս ավելի քիչ հարկային եկամուտներ են հավաքագրվել, իսկ այս տարվա պլանավորվածի համեմատ մոտավորապես 150մլդ դրամի չափով ավելի քիչ հարկեր են հավաքագրվել։ Իսկ դա պետք է լրացվի արտաքին պարտքի ավելացմամբ կամ այլ ծախսերի կրճատմամբ, որոնք հաստատված են պետական բյուջեով։ Հիմա կառավարությունը որոշել է խստացնել հարկային, մաքսային վարչարարությունը հատկապես փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ փոքր ու միջին բիզնեսում հնարավոր է ստվերն ավելի մեծ է, բայց ՓՄՁ-ներում շրջանառության ծավալներն այնքան փոքր են և բացի այդ, այդ ձևով միգուցե պետությունը կարողանա որոշակի ձևով մեղմել թերհավաքումները, որոնք կարող են չնչին ազդեցություն ունենալ պետական բյուջեի վրա, բայց դա սոցիալական լուրջ հետևանքներ կարող է առաջացնել տնտեսության մեջ, հատկապես ՓՄՁ-ների համար, քանի որ նրանք ստեղծում են այդ միջին խավը։ Այսինքն մեր միջին խավը պարտադրված է լինելու ավելի շատ հարկեր վճարել նաև այս մաքսազերծումների արդյունքում»։

Դիտարկմանը, թե հնարավոր է այդ նախագծից հետո Երևանում փակվեն բրենդային խանութները կամ գների աճ լինի, Պարսյանը նշեց.«Չեմ կարծում, քանի որ այդ բրենդային հագուստներն անվանական էին մաքսազերծվում։ Խնդիրը Չինաստանից, Թուրքիայից ներմուծվող ապրանքների մասին է։ չեմ կարծում, որ կփակվեն խանութները. Ապրանքներն ուղղակի կթանկանան։ բայց հաշվի առնելով այս ֆինանսատնտեսական ճգնաժամը, երբ իրացումն արդեն ընկած է, այդ ապրանքի գնի լրացուցիչ աճը բնականաբար ավելի կվատթարացնի այդ ընկերությունների տնտեսական գործունեությունը, նրանք պարզապես կարող են իրացման ծավալների կրճատման պատճառով իրենց խանութները փակել»։

Հարցին՝ որպես տնտեսագետ՝ ինչպես է գնահատում նախաձեռնությունը, Պարսյանը նկատեց. «Կարծում եմ՝ կառավարությունը պետք է գնահատի ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով դրա սոցիալական էֆեկտը։ Պետք է գնահատենք, թե այդ հագուստ ներկրողներին 100 տոկոսով հարկային դաշտ բերելն ինչ կարժենա մեր երկրի համար, քանի որ այդ մարդիկ կարող են դադարեցնել իրենց տնտեսական գործունեությունը, չկարողանան աշխատել և շուկայից դուրս մնան։ Պետք է մտածել մարդկանց աշխատանքով ապահովելու մասին, օրինակ՝ սոցիալական փաթեթներ առաջարկի, նպաստ տա և այլն։ Այսինքն՝ մենք մի իրավիճակում ենք, որ պետք է ճիշտ գնահատենք և այդ մաքսազերծման աճն այս պահին ճիշտ չէ։ Եթե սա լիներ այն ժամանակ, որ ունենայիք տնտեսական աճ, գուցե սա արդարացվեր, սակայն այս դեպքում մարդկանց վիճակն ավելի կվատթարանա»։

Սուրեն Պարսյանը նաև ավելացրեց, որ մանրածախ առևտուրը բավականին մեծ անկում է գրանցել տոնավաճառներում, ինչը խոսում է այն մասին, որ ֆինանսատնտեսական ճգնաժամից առավելապես տուժել են տոնավաճառների, խոշոր խանութների, հագուստի կենտրոնների վաճառողները, իսկ սա ևս մեկ հարված կլինի նրանց համար։

Իմանալ ավելին․․․