3 կարևոր սննդանյութեր, որոնք անհրաժեշտ են մեր ուղեղին
iPress.am-Գլխուղեղի նորմալ գործունեության համար նրան անհրաժեշտ են մի շարք սննդանյութեր: Այդ շարքում կարեւոր տեղ են զբաղեցնում հետեւյալները.
Վիտամին C
Վիտամին C-ն խթանում է նյարդահաղորդիչների՝ քիմիական նյութերի արտադրությունը, որոնք նեյրոններից հաղորդագրություններ են փոխանցում մկաններին, որոշում են կենտրոնանալու եւ նոր տեղեկություններ հիշելու մեր ունակությունը, ինչպես նաեւ՝ տրամադրությունը: Հայտնի նեյրոհաղորդիչներն են, օրինակ, դոֆամինը եւ սերոտոնինը:
Համարվում է, որ տրամադրության խանգարումներ, այդ թվում դեպրեսիա ունեցող անձինք հաճախ են վիտամին C-ի, ինչպես նաեւ դոֆամինի եւ սերոտոնինի պակաս ունենում:
Վիտամին D
Այս վիտամինը հզոր ազդեցություն ունի ուղեղի վրա կյանքի բոլոր փուլերում: Հղի կանանց, օրինակ, խորհուրդ է տրվում վիտամին D-ով սննդամթերք ուտել կամ արեւոտ եղանակին ժամանակ անցկացնել դրսում, քանի որ այս վիտամինն անհրաժեշտ է պտղի ուղեղի զարգացման համար: Դեռահասներին եւ մեծահասակներին այս վիտամինը օգնում է կարգավորել տրամադրությունը, բարելավում է հիշողությունը, իսկ ավելի մեծ տարիքում օգնում է նվազեցնել դեմենցիայի զարգացման ռիսկը:
B խմբի վիտամիններ
B6, B9 եւ B12 վիտամինները նույնպես կարեւոր դեր են խաղում մեր ուղեղում՝ իջեցնելով հոմոցիստեինի ամինաթթուների մակարդակը, որի բարձր պարունակությունը ուժեղացնում է առողջական լուրջ խնդիրների, ներառյալ՝ Ալցհեյմերի հիվանդության, սրտի հիվանդությունների եւ երիկամների անբավարարության զարգացման հակումը:
B խմբի վիտամինները նաեւ նպաստում են սերոտոնինի, դոֆամինի եւ գամմա-ամինաճարպաթթվի արտադրությանը: Դրանց ցածր կոնցենտրացիաները կապված են հոգեկան պաթոլոգիաների՝ դեպրեսիայի, տագնապայնության, ցածր ինքնագնահատականի, անքնության հակում ունենալու հետ:
Ավելին՝ այստեղ




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան