Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը
Միջազգային

Երկար դադարից հետո դերասան-ամուսիններ Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանը հանդես են եկել գեղեցիկ ու ընտանեկան ֆոտոշարքով

Դերասան-ամուսիններ Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանն ամուսնացած են 8 տարի: Զույգն ունի երկու երեխա՝ 7-ամյա Ռուզաննան և 1 տարեկան Արան: Լուսինը, Վահագնն ու երեխաները լուսանկարվել են  Tert.am Life-ի նոր ֆոտոշարքում, որի ընթացքում ամենաակտիվն ընտանիքի ամենափոքրիկ անդամն էր՝ Արան, և ժպիտ էր առաջացնում բոլորի դեմքին:

Լուսինի հետ նաև զրուցել ենք ամուր ընտանիք ունենալու բանաձևի, ընտանեկան խնդիրները հաղթահարելու, սիրո, դստեր տարիքային ճգնաժամերի և որդու մասին:

Վերհիշելով իր Վահագնի հանդիպումը՝ Լուսինն ընդգծեց, որ այն ճակատագիր է: «Երկուսս նույն կուրսն ենք ավարտել, թեև, մինչև ընդունվելը, ես Երևանի պետական կոնսերվատորիա պետք է ընդունվեի, իսկ Վահագնը պարարվեստի ուղղությամբ պետք է գնար: Ճակատագրի բերումով երկուսս էլ գնացինք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, որն ավարտելուց հետո սկսվեցին մեր հարաբերությունները: Չզգացինք, թե ինչպե՞ս տարիներն անցան, ապրիլի 27-ին կլրանա մեր ամուսնության 8-րդ տարին,- ասաց նա և հավելեց, որ ընտանիքն ամուր հիմքերի վրա պահելը և՛ դժվար է և՛ հեշտ,- Ամեն լավ բան պահպանելու համար ամենօրյա ջանքեր են պահանջվում, բայց, միևնույն ժամանակ, երբ ամեն ինչ սիրով ես անում, հասկանանում ես՝ ինչի՞ համար ես անում, այդ ամենը դառնում է հաճույք, վայելք։ Ամուր ընտանիքի հիմքը սերն է, իսկ հարգանքը, եթե չասեմ էլ ավելի կարևոր, ապա, գոնե, զուգահեռ պետք է լինի, որովհետև սերը զգացմունք է, իսկ հարգանքը դիմացինին կարևորելու, հաշվի առնելու, բարձրացնելու գիտակցություն: Եթե չկա այս ամենը, իսկական ընտանիքը չի գոյատևի»։

Դերասանուհին ասաց, որ համաձայն չէ տարածված տեսակետի հետ, թե սերն ապրում է միայն ամուսնության առաջին տարիներին: «Այն հավերժ է, համենայնդեպս իմ իմացած սերը, որը վառ է, ինչպես կրակը։ Ես չեմ սիրում իմ կյանքում մի քանի անգամ, հետևաբար իմ սերը հավերժ է: Կյանքի, հանգամանքների բերումով հնարավոր է, որ սերդ ֆիզիկապես կորցնես, կյանքդ կապես մեկ ուրիշի հետ, բայց սերը մեկն է: Ես ամեն ինչ արել ու անում եմ, որ ուրիշին չունենամ, իսկ իմ մեջ սերը մեկն է ու հավերժ: Մեր ընտանիքում ևս բարդ փուլեր ու խնդիրներ են եղել, բայց սերն ու մեկս մյուսի հանդեպ կանչը, հեքիաթի վերականգնումը, վառ ու պայծառ օրերի գնահատելը, ջերմությունն ու հոգատարությունն օգնել են հաղթահարել այդ փուլերը»,- նշեց նա։

Լուսինի խոսքով՝ ամուսնության առաջին տարիներին խնդիրներն ավելի շատ էին, կարծում է, որ իրենք միակը չեն այդ հարցում:

«Բնական էվոլյուցիա է, որը մարդն ապրում է և պարտավոր է հաղթահարել ամեն լավ բան փրկելու և ունենալու համար: Ամենաբարդ պահերին, երբ մտածել ենք ընտանիքը փլուզման եզրին է, ամեն ինչ արել ենք ելք գտնելու համար, որովհետև, բացի մարդկային կորստից, ամեն իրավիճակից միշտ ելք կա: Ես բնավորությամբ ռեալիստ եմ, բայց հավատում, ձգտում հեքիաթների և իրականացնում դրանք, անհնարինը շատ արագ հնարավոր եմ դարձնում: Ռեալիստ լինելն օգնում է բարդ իրավիճակներում ճիշտ գնահատականներ տալ, կարծում եմ՝ դեռ չեմ սխալվել»,- պատմեց նա:

Դերասանուհին նկատեց, որ հիմա ընտանեկան որոշումներն ավելի հեշտ է կայացնում, քան առաջ, որովհետև ավելի ճիշտ գիտի ընտանիքին ու երկար չի մտածում: «Երբ դիմացինիս լավ չեմ ճանաչում, երկար եմ մտածում ու երկար «կուլ գնում» հարաբերություններում: Կարող եմ թողնել, որ իմ փոխարեն որոշումներ կայացնեն, լռել, համբերել, բայց երբ ճանաչում եմ, հստակ գիտեմ, թե ի՞նչ եմ անում և ի՞նչ ուզում։ Ընտանիքում էլ թե՛ նախկինում, թե՛ հիմա, երբեմն, թույլ եմ տալիս, որ Վահագն իմ փոխարեն որոշումներ կայացնի: Եթե ընտանիք և ամուսին ունես, որոշ բաներ կարող են քո կամքով չլինել, բայց որ ամեն ինչ՝ ոչ: Դրանք ընտանեկան զիջումներ են, բայց չեն կարող միակողմանի լինել: Եթե երկուսն էլ հասուն, կայացած մարդիկ են ու ամեն մեկն ունի իր ցանկություններն ու պատկերացումները, երբ մեկ կողմն իր ցանկություններում անընդհատ ճնշված լինի, երկար չի դիմանա»,- ասաց դերասանուհին:

Լուսինն ընդգծեց, որ հարաբերություններում միմյանց չձանձրացնելը ևս բարդ է: «Հարաբերություններում նոր բաներ մտածելու, դրանք գունավորելու համար աշխատանք ու ջանքեր են պետք: Գալիս են փուլեր, երբ սկսում եք միմյանց ձանձրացնել. այդ ժամանակ կարելի է, օրինակ, ճամփորդել: Այդ պահերին չեմ կարողանում Վահագնին հանգիստ թողնել, բայց ասում եմ՝ արի հասկանանք իրավիճակը: Դեպքեր են լինում, որ իրավիճակը նույնիսկ չենք էլ վերլուծում, այլ լուռ հասկանում ենք իրար ու պահում բալանսը: Երբեմն էլ իրավիճակը վերլուծում ենք մեկ բաժակ կոնյակի շուրջ»,- պատմեց նա:

Զույգի առաջնեկը՝ Ռուզաննան, 7 տարեկան է: Լուսինն ասաց, որ որոշ դրսևորումներով իրեն, որոշներով Վահագնին է նման:

«Զգացմունքային առումով ինձ է նման, աշխուժությամբ, իրեն դրսևորելու, ունակությունները ցույց տալու առումով Վահագնին, իսկ ես իմ ունակությունները հաճախ ցույց չեմ տալիս: Ռուզիկն ինձ նման հաճախ ապրումները ցույց չի տալիս, բայց հասկանում եմ, որ իր տարիքի համեմատ շատ բաներ խորքային է զգում: Նրա մոտ, երբեմն, տարիքային ճգնաժամեր են լինում, բայց փորձում ենք հարթել: Ճիշտ է, երբեմն դժվարությամբ, որովհետև հասկանում ենք՝ անհատ է մեծանում, ում հետագա կյանքի որակը որոշ չափով մեզնից է կախված: Ամենաթողություն չենք սիրում,բայց և մտածում ենք չբարդույթավորել երեխային, որ իր կյանքն անկաշկանդ ապրի։ Երբ ես եմ խիստ լինում, ամուսինս է փորձում ավելի փափուկ լինել և հակառակը, որ ճնշումը մեծ չլինի։ Այդ  ճգնաժամերը խորքային են՝ դասերի, մարդկանց հետ շփման, աշխարհի համար պիտանի մարդ լինելու հետ կապված։ Վահագնը, երբեմն, ինձ նախատում է, որ դասը սովորեցնելու ժամանակ կարող եմ դասին վերաբերող հարցից հասնել մինչև մարդկային որակին վերաբերող դաստիարակության, բայց չեմ կարողանում չխոսել: Կարծում եմ, որ մարդուն պետք է հղկել, դաստիարակել բոլոր կողմերից և բոլոր պարագաներում, պտուղները, ի վերջո, մի օր կքաղես»,- ընդգծեց նա:

Զույգի երկրորդ երեխան՝ Արան 1 տարեկան է, մայրիկը պատմեց՝ չարաճճի է, բայց ավելորդ անհանգստություն չի պատճառում, այլ միայն գերագույն հաճույք: «Ես երջանիկ եմ, որ և՛ ջերմ աղջիկ և՛ պաշտպան տղա ունեմ, բայց եթե երկրորդ երեխան էլ աղջիկ լիներ, միևնույնն է՝ մեր երջանկությունը մեծ էր լինելու: Վահագնը թե՛ Արայի, թե՛ Ռուզիկի հետ նույն կապվածությունն ունի: Երեխաներն էլ սիրում են ու կապված են Վահագի հետ: Նույնիսկ Արան, այդքան փոքր լինելով, Վահագնին տեսնելիս պայծառանում, վազում պաչիկ է անում նրան: Ռուզիկի և Արայի հարաբերությունները ևս ջերմ են: Հնարավոր է, որ Ռուզիկը մանկական խանդ ունի, բայց չի բարձրաձայնում և ցույց չի տալիս: Եղբոր հանդեպ նրա սերը շատ մեծ է, շատ հոգատար է: Երբեմն իրեն մեծ քրոջ պես է պահում, եղբորն ասում է՝ իմ տղա»,- նշեց Լուսինը:

Դերասանուհին նաև շեշտեց, որ երեխաների հետ կապված ոչինչ չի ծրագրում, ուզում է ուղղակի ներկայով ապրել: «Ռուզիկն իր բնույթով շատ արտիստիկ է, մոտավոր տեսնում եմ, թե ով է դառնալու, բայց կյանքը ցույց կտա: Սիրում է երգ, պար, թատրոն, հաճախում է պարի դասերի, շուտով երգի էլ կգնա: Մայրս մանկական թատրոն-ստուդիա ունի, որտեղ Ռուզիկը 5 տարեկանից խաղում է, իսկ ներկայացումները խաղում են Համազգային թատրոնի բեմում: Դստերս թատրոնի հանդեպ սիրո հետ մենք միայն այնքանով կապ ունենք, որ մեզնից է գեներով անցել, չենք դրդել դրան, իր ցանկություններն են ու իր երազանքները: Հիմա մենք փորձում ենք նրան ճիշտ ուղու վրա դնել և հնարավորինս ամեն բան տալ, իսկ ապագան կյանքը ցույց կտա»,- եզրափակեց Լուսինը: