Գիտնականները կորցրած ատամներն աճեցնելու միջոց են առաջարկել
iPress.am-Կիոտոյի համալսարանի եւ Ֆուկուիի համալսարանի (Ճապոնիա) գիտնականները գտել են գենետիկ մեխանիզմ, որը կարող է օգնել վերականգնել կորցրած ատամները: Այս մասին հաղորդվում է Science Advances ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ: Ինչպես հաղորդում է MedicalXpress-ը, գիտնականները պարզել են, որ USAG-1 գենի հակամարմինները կարող են խթանել ատամների աճը բնածին ագենեզով տառապող մկների մոտ:
Հայտնի է, որ առանձին ատամների մորֆոգենեզը կախված է մի քանի մոլեկուլների, այդ թվում՝ ոսկրային մորֆոգենետիկ սպիտակուցի (BMP) եւ Wnt ազդանշանային ուղու տարրերի փոխազդեցությունից: BMP-ն եւ Wnt-ը կարգավորում են մարդու սաղմի զարգացումը, հետեւաբար, նրանց ակտիվության վրա ազդող դեղամիջոցները կարող են խանգարել օրգանիզմի կարեւոր գործընթացներին: Ուստի գիտնականները թիրախավորել են այն մոլեկուլները, որոնք ճնշում են ազդանշանային գործոնները, ինչը ենթադրաբար ավելի անվտանգ է:
USAG-1-ը փոխազդում է ինչպես BMP-ի, այնպես էլ Wnt-ի հետ: USAG-1-ի վրա տարբեր հակամարմինների ազդեցությունը մկների մոտ հանգեցրել է ծնելիության եւ գոյատեւման ցածր մակարդակի: Սակայն հակամարմիններից մեկը խախտել է գենի փոխազդեցությունը միայն BMP-ի հետ, ինչը հնարավորություն է տվել լիարժեք ատամ աճեցնել՝ առանց առողջությանը վնաս պատճառելու:
Գիտնականների կարծիքով, ուսումնասիրության արդյունքները կարող են հիմք հանդիսանալ ատամների կորստի խնդրի լուծման նոր մեթոդների մշակման համար:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան