Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Բոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվի
Հասարակություն

Մահացել է Գառնիկ Մանուկյանը

Հանկարծամահ է եղել բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ, Հայաստանի գրողների միության անդամ Գառնիկ Մանուկյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը, բանաստեղծը կհուղարկավորվի հայրենի Նորակերտի գերեզմանատանը, ապրիլի 6-ին։

Գառնիկ Մանուկյանը ծնվել է 1940 թվականի  հուլիսի 20-ին, ՀԽՍՀ Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղում, Վանից բռնագաղթված Արսեն Մանուկյանի ընտանիքում։ Ավարտել է Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադարձել է հայրենի գյուղ եւ աշխատանքի անցել դպրոցում՝ որպես Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ։

1985-2005 թվականներին ղեկավարել է Նորակերտի միջնակարգ դպրոցը, 2006-2011 թվականներին՝ Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքը։

2009 թվականից դասախոսել է Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Արժանացել է Հանրապետության ավագ ուսուցչի կոչմանը։ Ամուսնացախ էր, ուներ երեք զավակ։

Նա առաջին բանաստեղծությունը հրապարակել է 1961 թվականին, այնուհետև սկսել է պարբերաբար տպագրվել հանրապետական գրական մամուլում։

Հեղինակել է բազմաթիվ բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ, վեպեր ու պատմվածքներ։ Թարգմանվել է ռուսերեն։ Հրատարակել է բանաստեղծությունների 11 ժողովածու եւ 3 վեպ։

Դպրոցական դասագրքերում տեղ են գտել նաեւ նրա հեղինակած մանկական բանաստեղծություններից։ Առավել հայտնի ու արդիական հնչեղություն ունեն նրա  «Երկու ճանապարհ», «Մթնշաղից առաջ», «Խաչված ճակատագրեր» վեպերը,  «Իմ աշխարհը. սուրբ սեր», «Ցավի կանչ» բանաստեղծությունների եւ պոեմների ժողովածուները։

Արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, ՀՀ վարչապետի շնորհակալագրի, Զորավար Անդրանիկին նվիրված շարքի համար՝ ՀԳՄ, «Զորավար Անդրանիկ» համազգային միության եւ «Հայաստան» թերթի գրական մրցանակաբաշխության 1-ին մրցանակի։ «Զորավար Անդրանիկ» համազգային միության մրցանակի դափնեկիր է։

«Գառնիկ Մանուկյանը հանրաճանաչ մարդ էր ոչ միայն մեր գյուղում ու Վարդենիսի շրջանում։

Նրա ստեղծագործությունները գնահատում էին Հայաստանում ու նրա սահմաններից դուրս՝ թարգմանվելով ու տարածվելով նաեւ ռուսերենով և այլ օտար լեզուներով։

Նա մայրենի լեզվի եւ գրականության անխոնջ մշակն էր, մանկավարժության մեծ նվիրյալը, որ մի քանի սերնդի հոգիներում ներարկում էր անկրկնելի հայասիրություն ու հայրենասիրություն։

Նրա բազմաթիվ աշակերտներ այսօր նշանավոր մարդիկ են դարձել հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում, նրա տված կյանքի դասերը, անցկացրած բովանդակալից դասաժամերը երբեք չեն մոռացվի։

Նրա ամեն մի տողից երեւում էր իր հայրենի աշխարհը, թշնամուն թողնված պապենական Վանը, իր բնօրրան Նորակերտը, Մասրիկի չքնաղ դաշտավայրը, բազմաչարչար ծնողներն ու մերձավորները, հերոսական ֆիդայիներն ու Արցախի ազատագրության մարտիկները, հողի հետ կռիվ տվող մշակները, երկիր կառուցող շինարարները, բնությանը ձուլված հովիվները, հայրենազրկված գաղթականները։

Գառնիկ Մանուկյանը սերունդներին զինում էր մի արժեհամակարգով, որն իմաստավորվում էր ազգասիրությամբ, մարդասիրությամբ, ազնվությամբ ու արդարամտությամբ։

Նա իր գրչով մաքառում էր մեր հայրենիքի թշնամիների դեմ, մեր իրականության մեջ բույն դրած կեղծիքի, նյութապաշտության, ագահության ու չարության, անմիաբանության դեմ, միշտ ուզում էր շեն ու հզոր տեսնել Հայաստանը, միաբանված ու ազատագրված։

Մեր համայնքի կրած կորուստը ծանր է, սակայն այն, ինչ հոգեւոր գանձարանի տեսքով թողել է Գառնիկ Մանուկյանը, արդեն պատկանում է դարերին ու սերունդներին, հավերժ հիշողությանը, որով ոչ միայն սփոփված ենք զգում մեզ, այլ նաեւ՝ հպարտ ու հոգեպես հարուստ եւ ուժեղ»,- նշեց համայնքի ղեկավարը։

 

Ավելին՝ այստեղ