Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
Համալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան

Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխության» ամենահնչեղ կարգախոսներից մեկն այն էր, թե «նոր Հայաստանում» այլևս անձեռնմխելիներ չեն լինելու։ Օրենքը դառնալու է հավասար բոլորի համար, պետական ինստիտուտները կդադարեն սպասարկել իշխանության շահերը, իսկ ընտրությունները կվերածվեն քաղաքական ծրագրերի ազնիվ մրցապայքարի: Անցել է ութ տարի, և այսօր քաղաքական դաշտի բազմաթիվ դիտորդներ արձանագրում են, որ այդ խոստումները մնացին օդում, առավել ևս՝ գործնականում այդպես էլ չվերաբերեցին հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին։

Հետաքրքիր է բացել Ընտրական օրենսգիրքը և ծանոթանալ 23-րդ հոդվածին՝ «Վարչական ռեսուրսի օգտագործման արգելքը և նախընտրական քարոզչության սահմանափակումները»: Հոդվածն արգելում է պետական ծառայության մեջ գտնվող թեկնածուներին օգտագործել պաշտոնեական դիրքը՝ ընտրություններում առավելություն ստանալու համար։ Արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը: Թվում է, թե նորմն առավել քան հստակ է: Այնինչ, ինչպես իր հրապարակման մեջ նշում է armtribunal.com կայքը, 2026 թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում ի հայտ եկավ մի իրավիճակ, երբ տպավորություն էր ստեղծվում, թե գոյություն ունի երկու իրականություն։ Մեկում ապրում են ընտրական գործընթացի սովորական մասնակիցները, որոնց համար օրենքը պարտադիր է։

Մյուսում գոյություն ունի Նիկոլ Փաշինյանը, որը միաժամանակ վարչապետ է, իշխող կուսակցության առաջնորդը, պետական տեղեկատվական օրակարգի գլխավոր դերակատարը և վարչական ռեսուրսի ընձեռած հնարավորությունների հիմնական շահառուն: Ըստ էության, ձևավորված համակարգի պայմաններում պետական ապարատը, պաշտոնական տեղեկատվական հարթակները, հարկատուների միջոցներով սնվող հեռուստատեսությունը, ծառայողական հնարավորությունները և կառավարության ղեկավարի քաղաքական կարգավիճակը որոշակիորեն ծառայեցվում էին իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական արշավին: Ողջ նախընտրական արշավի ընթացքում կառավարությունը, վարչապետի աշխատակազմը և պետական տեղեկատվական ռեսուրսները աշխատում էին նախընտրական գերակտիվ ռեժիմով:

Վարչական ռեսուրսը միայն պաշտոնյաները, ծառայողական մեքենաներն ու պետական ապարատը չեն։ Դա նաև այն տեղեկատվական մեքենան է, որի պահպանման համար վճարում են բոլոր հարկատուները, իսկ այն, շատերի գնահատմամբ, աշխատում է առավելապես մեկ քաղաքական ուժի շահերի համար։

Հատուկ ուշադրության է արժանի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործունեությունը, որը, չնայած իր անվանմանը, նախընտրական արշավի շրջանում ավելի ու ավելի քիչ էր հիշեցնում հանրային և ավելի շատ՝ իշխող կուսակցության գերատեսչական հեռուստաընկերություն: Այսպես, 2026 թ. մայիսի 3-ի լուրերի երեկոյան թողարկման ժամանակ տեղեկություն տարածվեց այն մասին, թե վարչապետի պաշտոնում ընդդիմության միասնական թեկնածուն իբր Ռոբերտ Քոչարյանն է։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այն որակեց որպես չստուգված տեղեկություն և դատական հայց ներկայացրեց հեռուստաընկերության դեմ։ Սակայն, ինչպես և սպասվում էր, դատական համակարգը հերթական անգամ իշխանության դիրքորոշմանն ուղղված նախանձելի պատրաստակամություն ցուցաբերեց:

Կարելի է ենթադրել, թե խոսքը պատահական սխալի մասին է։ Ինչպես պատահականություն կարող են դիտվել նաև բազմաթիվ այլ համընկնումներ, որոնք տեղի էին ունենում պետական հեռուստաալիքի եթերում ողջ քարոզարշավի ընթացքում։ Սակայն այդ անճշտությունները և քաղաքական մեկնաբանությունները գրեթե միշտ ստեղծում էին անբարենպաստ ֆոն ընդդիմության համար։

Խնդիրը միայն լրատվական թողարկումները չեն։ Բավական է ծանոթանալ Հանրային հեռուստատեսության քաղաքական թոք-շոուներին՝ տեսնելու համար, որ պետական հեռուստաալիքը աստիճանաբար կորցնում է լայն հանրային քննարկումների հարթակ լինելու դերը՝ որոշ դեպքերում հիշեցնելով քաղաքական շտաբի աշխատանք: Այս առումով հատկանշական են Պետրոս Ղազարյանի մասնակցությամբ հաղորդումները, որտեղ անկողմնակալ հեռուստադիտողի համար դժվար չէ նկատել, թե որտեղ է ավարտվում անկախ լրագրությունը և սկսվում իշխանության քաղաքական դիրքորոշման սպասարկումը։ Եվ այս ամենը նախընտրական շրջանում քաղաքական առավելություններ էր ստեղծում մեկ կուսակցության համար։

Նույնքան մտահոգիչ էր իրավապահ համակարգի գործողությունների ֆոնը։ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածն արգելում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առավելություն ստանալը։ Մինչդեռ լուրջ վարչական ռեսուրս է ստեղծվում այն իրավիճակում, երբ մի քաղաքական ուժ քարոզարշավ է իրականացնում պետական ապարատի լայն հնարավորություններով, իսկ նրա ընդդիմախոսները ստիպված են լինում զբաղվել իրավական ընթացակարգերով և ուժային կառույցների ուշադրությունից պաշտպանվելով:

Քարոզարշավի ընթացքում հասարակությունը ականատես էր լինում որոշակի հաջորդականության. վարչապետի հանրային կոշտ հայտարարություններից հետո ընդդիմադիր գործիչներն ավելի հաճախ էին հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ֆորմալ առումով խոսքը պետական կառույցների գործունեության մասին էր, սակայն հանրային ընկալման մեջ տպավորություն էր ստեղծվում, որ պետական ապարատը ներգրավվում է քաղաքական պայքարի մեջ։ Դրա օրինակներից էր Անդրանիկ Թևանյանի շուրջ զարգացումները՝ վարչապետի հանրային հայտարարություններից հետո:

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԿԸՀ-ին կոչ էր արել պաշտոնեական լիազորությունների հնարավոր չարաշահման հիմքով քննության առնել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը 2026 թ. խորհրդարանական ընտրություններին՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու: Ինչպես նախաձեռնությունը հայտնել էր, մայիսի 20-ին նախընտրական հանրահավաքում արված հայտարարություններից հետո իրավապահ համակարգը ընթացք էր տվել քրեական հետապնդմանը «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, պատշաճ արձագանք չտվեց «ՀայաՔվեի» այս կոչին։

Այստեղ արդեն ի հայտ է գալիս սահմանադրաիրավական կարևոր խնդիր: ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում նշված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով: Ավելին, Սահմանադրությամբ հստակ ամրագրված է՝ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Հետևաբար, եթե իշխանությունը պահվում կամ ձեռք է բերվում ազատ ընտրությունների սկզբունքի խախտման, վարչական ռեսուրսի և պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով, ապա խոսքն արդեն միայն Ընտրական օրենսգրքի մասին չէ։ Այդ դեպքում օրինաչափորեն հարց է առաջանում, թե որքանով են նման գործընթացները համապատասխանում Սահմանադրության ոգուն։ Հայաստանի քրեական օրենսդրությունը սահմանադրական կարգի հիմունքների խախտումը համարում է պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններից մեկը, որը նախատեսում է ազատազրկում տասից տասնհինգ տարի ժամկետով։

Այս ամենի ֆոնին հանրությունը չլսեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից իրավիճակը գնահատող հստակ արձագանք: Չեղան պաշտոնական հայտարարություններ, հանձնարարականներ կամ ներկայացված փաստերին իրավական գնահատական տալու պահանջներ։ Դատախազությունը, որն այդքան զգայուն է ընդդիմադիր գործիչների հայտարարությունների հանդեպ, նմանատիպ հետևողականություն չցուցաբերեց իշխանության ներկայացուցիչների հնարավոր խախտումների վերաբերյալ:

Ժողովրդավարությունը սկսվում է ոչ թե հաղթական ելույթներից և ոչ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերից։ Այն սկսվում է մի պարզ ճշմարտության ընդունումից. օրենքը կա՛մ պարտադիր է յուրաքանչյուրի համար, կա՛մ գոյություն ունի արտոնյալների մի խումբ, որին թույլատրված է այն, ինչ արգելված է մնացածին։

Դատելով 2026 թ. քարոզարշավի զարգացումներից՝ այս ընտրությունների շուրջ վեճը միայն տոկոսների կամ մանդատների մասին չէ։ Դա վեճ է այն մասին, թե արդյո՞ք Հայաստանում պահպանվում է ժողովրդաիշխանության սահմանադրական սկզբունքը, թե՞ գործում է քաղաքական նպատակահարմարության ուժը։ Եվ եթե օրենքի առաջ հավասարությունը խաթարվում է, ապա ընտրական ճանապարհով իշխանության ձևավորման տրամաբանությունը սկսում է թուլանալ՝ առաջ բերելով քաղաքական պայքարի նոր, ավելի բարդ մարտահրավերներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում