ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շրջափակման մեջ հայտնվելով օգնություն են խնդրել, որն այդպես էլ տեղ չի հասել. երկար ժամանակ ծնողները Սամվելին ողջերի մեջ էին փնտրում
Սամվել Սեյրանի Խաչատրյանը ծնվել է 2002 թվականին, Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում: Տեղի դպրոցն ավարտելուց հետո Սամվելը մինչև բանակ զորակոչվելը աշխատել է, իսկ 2020 թվականի հուլիսին զորակոչվել հայկական բանակ:
Երբ պատերազմը սկսվեց Սամվելը Մարտունի 3-ում էր՝ մի քանի ամսվա ծառայող, պատերազմի օրերին Մարտունիից տեղափոխում են Հադրութ, Սամվելը՝ 72 զինվորի հետ հայտնվում է շրջափակման մեջ:
ArmLife.am-ի հետ զրույցում զինվորի հայրը նշեց. «Հոկտեմբերի 11-ին Մարտունի 3-ից գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը հրաման է տվել ամբողջ վաշտը տեղափոխել Հադրութ, որտեղ իրենց կդիմավորի Կարեն Առուստամյանը: Ցավոք, նա այդպես էլ չհասավ զորքին, իսկ զորքը շրջափակման մեջ ընկնելուց հետո օգնություն էր խնդրել՝ ասելով, որ զենք, զինամթերք չունեն այլևս կռվելու: Ու իրենց մեղքը չեն ընդունում, որ զորքն անմեղ կյանքեր տվեց՝ հրամանատար կոչվածի մեղքով»:

Սամվելի հորաքրոջ դուստրն էլ պատմեց, որ իրենց զինվորից տեղեկություն չեն ունեցել հոկտեմբերի 10-ից, փնտրել են ամենուր, ԴՆԹ անալիզ են հանձնել, իսկ որոնողական աշխատանքների արդյունքում նրա մարմինը հայտնաբերել են ավելի քան 4 ամիս հետո՝ փետրվարի 18-ին: Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է՝ մահը վրա է հասել ոչ ԱԹՍ-ի հարվածից, այլ հրազենային վիրավորումից: Սամվելը վերջին անգամ զրուցելով ծնողների հետ նշել է, որ իր համար չանհանգստանան. «Ամեն անգամ չէր ստացվում իր հետ կապ հաստատել, անհասանելի էր: Վերջին անգամ երբ զանգել է ոչ մի դժգոհություն չի հայտնել: Մենք լավ ենք, մենք առաջնագծում չենք, մենք հանգիստ ենք, մեր մոտ ամեն ինչ նորմալ ա»,- Սամվելի խոսքերը մեջբերելով նշում է նրա հորաքրոջ դուստրը՝ ընդգծելով, որ զինվորի հետ կապը կորցնելուց հետո անընդհատ փնտրել են, անգամ չբացառելով, որ կարող է հակառակորդի ձեռքում գերի լինի: «Երկու Ուրալ վառված ա եղել, մեկն էլ հատնվել էր ադրբեջանցիների ձեռքում, մենք մինչև վերջին պահը մտածել ենք, որ կարող ա իրենց վաշտից գերիներ ուենանք, հիմա էլ չգիտենք՝ կան, չկան: Միշտ մտածել ենք, որ կգա մի օր՝ ինքը գտնվելու է, անպայման: Բայց կյանքը ուրիշ բան ցույց տվեց»:

Սամվելը հոմուրով երիտասարդ էր, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Գյուղում բոլորն էին հարգում Սամվելին և հակառակը: Սամվելը զոհվեց հոկտեմբերի 11-ին, իսկ մարմինը հայտնաբերվելուց հետո հուղարկավորվեց հայրենի գյուղում՝ փետրվարի 21-ին:



ՀԳ. Տեսանյութում Սամվելն է, նրան հարազատները, ընկերները ճանապարհում են հայոց բանակ:




















«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»
Բաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն Մարուքյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում է
Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառ...
ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան
«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ին
Ֆինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBank
Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, ...
Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Ա...
Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա Կոստանյան