Հրաբխի ժայթքումը Կանարյան կղզիներում. օրվա լուսանկարը
NASA-ն ներկայացրել է Պալմա կղզում գտնվող Կումբրե-Վիեխա հրաբխի ժայթքման պատկերները, որոնք արվել են տիեզերքից:
Հրապարակված լուսանկարները ցույց են տալիս, թե ինչ տեսք ունի Կումբրե-Վիեխա հրաբխի ժայթքումը տիեզերքից: Դրանք ստացվել են սեպտեմբերի 26-ին Landsat 8 արբանյակով, հայտնում է The Universemagazine Space Tech-ը:
Առաջին լուսանկարն արվել է բնական գույներով: Այն ցույց է տալիս հրաբխի արձակած քաշափեշը` բաղկացած մոխիրից, ծծմբի երկօքսիդից եւ այլ հրաբխային գազերից: Մենք կարող ենք տեսնել նաեւ դեպի օվկիանոս շարժվող լավայի հոսքը: Այն կեղևոտ է եւ ուստի` մուգ գույնի: Երկրորդ լուսանկարն արվել է ինֆրակարմիր դիապազոնում: Այն թույլ է տալիս ճիշտ տեսնել լավայի հոսքի կառուցվածքը:
Կղզու հյուսիսային մասում` Ռոկո դե Լոս Մուչաչող լեռան վրա, գտնվում է տեսանելի եւ ամենամոտ ինֆրակարմիր տիրույթում աշխատող ամենահզոր ցամաքային աստղադիտակը (դրա հիմնական հայելու տրամագիծը 10.5 մ է): Ըստ վերջին հաղորդումների` ժայթքումը դրան կրիտիկական վնաս չի հասցրել:
Պալմա կղզում գտնվող Կումբրե Վիեխա հրաբուխը սկսել էր ժայթքել սեպտեմբերի 19-ին: Նրա թափած լավայի հոսքն արդեն ավերել է 450 տուն, մի քանի տասնյակ կիլոմետր ճանապարհ, ինչպես նաեւ` բանանի, ավոկադոյի եւ խաղողի տնկարկներ, որոնց աճեցմամբ զբաղված է տեղի բնակչության մեծ մասը: Այս պահին կղզու իշխանությունները տարհանել են ինը հազար մարդու, եւ այս թիվը, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին կավելանա:
.jpg)




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»
Պրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա Ղահրամանյան