Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց
Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը

Չենք կարող Արցախը լքել, պետք ենք, բայց 4 անչափահաս երեխաներ ունեմ, որոնցից մեկը ծանր հաշմանդամություն ունի, անշարժ պառկած է ... Նարինե Մանուկյան

Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պատերազմի 3րդ օրն էր, նվիրյալ թիմակիցներիս հետ միասին գլխակորույս մարդկանց էինք տեղավորում, սնում, բուժում, ամոքում... Արդեն իսկ 600ից ավել հյուրեր ունեինք Արցախից` բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներ, ծերեր:
 
Ասել, որ բարդ օրեր էին` չասել ոչինչ...
 
Ասել, որ մի պահ անգամ հոգնել, նվնվացել կամ հուսահատվել ենք` երբեք, ոչ մի վայրկյան, դե մինչև չարաբաստիկ նոյեմբերի 9ը:
 
Հանրապետական Վերականգնողական Կենտրոնում սնունդ էինք դասավորում, որ ուղարկեինք մարդկանց, մեկ էլ սենյակ է մտնում գլխավոր քույրն ու սառած դեմքով հեռախոսն ինձ ուղղում, թե բա ձեզ մի կին է խնդրում, ասում է շտապ է:
 
«Նարինե, անունս Ֆուադա է, դուք ինձ չեք ճանաչում, ես ձեզ շատ լավ գիտեմ, այստեղ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը ձեր մասին շատ են խոսում: Ես անելանելի իրավիճակում եմ, զինծառայող եմ, ամուսինս էլ, չենք կարող Արցախը լքել, պետք ենք, բայց 4 անչափահաս երեխաներ ունեմ, որոնցից մեկը ծանր հաշմանդամություն ունի, անշարժ պառկած է, մկանային ատրոֆիայով, ինքնասպասարկում չունի, սայլակ էլ չունենք, փաստաթղթեր էլ, ամեն ինչ տանն ենք թողել` Մարտունիում ու տնային հագուստով հազիվ փախչել: Ես բերող էլ չունեմ, կարող եմ մեքենա դնել ու ուղարկել, եթե գտնեք մեքենա իհարկե: Ես հնարավոր է էլ հետ էլ չգամ, չտեսնեմ երեխաներիս, խնդրում եմ, ուրիշ որևէ մեկին չեմ վստահում: Եթե դուք չնդունեք երեխաներիս` գնալու տեղ չունենք, կմնանք արկերի տակ ու...»:
 
Այդ օրը երեկոյան ուշ երեխաներն արդեն մեր կենտրոնում էին և մնացին մեզ հետ մինչև դեկտեմբեր:
 
Իմ տեսած ամենազուսպ, դաստիարակված, քչախոս ու կազմակերպված երեխաներն էին, չնայած, որ ամենամեծը 16 տարեկան էր... Եղբորը մեզ հետ հավասար խնամում էին, ժպտում էին միայն մայրիկի կամ հայրիկի հետ խոսելիս, 2 բառ, շատ արագ, առանց ավել ինֆոյի:
 
2021ի գարունն էր, մտա աշխատասենյակս ու տեսնեմ Արցախի բարիքների մի ամբողջ սեղան` մեր սիրելի շնորհակալ Ֆուադայից...
 
Ես շա՜՜՜տ սիրեցի իմ արցախցիներին, յուրահատուկ մարդիկ ինձ հանդիպեցին և իսկական բարեկամներ դարձանք:
 
Մինչև այսօր էլ չեն մոռանում ու անառիթ իրենց բարիքներն են ուղարկում կամ բերում:
Դժոխային օրեր ապրեցինք միասին: Ամեն օր մեկն ու մեկի ընտանիքում զոհ կար, ամեն օր ծնվում էինք ու մեռնում...
 
Հիշում եմ դրվագներ, ապրումներ, անասելի ցավոտ պահեր ու քարանում:
 
Մենք ո՞նց դիմացանք...
Возможно, это изображение (2 человека, люди стоят, дорога и дерево)
Возможно, это изображение (1 человек, сидит и в помещении)